Բիզնես

USD BUY - 395.00+0.00 USD SELL - 401.00+0.00
EUR BUY - 410.00-3.00 EUR SELL - 420.50+2.50
OIL:  BRENT - 78.72-0.77 WTI - 75.21-0.74
COMEX:  GOLD - 2760.00-0.23 SILVER - 31.14-1.46
COMEX:  PLATINUM - 965.90-0.39
LME:  ALUMINIUM - 2691.50+0.26 COPPER - 9275.00+0.92
LME:  NICKEL - 16102.00+0.03 TIN - 30390.00+2.07
LME:  LEAD - 1985.00+0.92 ZINC - 2963.50+0.73
FOREX:  USD/JPY - 156.48+0.44 EUR/GBP - 1.0407-0.08
FOREX:  EUR/USD - 1.0407-0.08 GBP/USD - 1.2316-0.18
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44156.73+0.30 NASDAQ - 20009.34+1.28
STOCKS US: S&P 500 - 6086.37+0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39958.87+0.79 TOPIX - 2751.74+0.53
STOCKS CHINA:  HANG SENG - 19700.56-0.40 SSEC - 3230.16+0.51
STOCKS EUR:  FTSE100 - 8545.13-0.04 CAC40 - 7837.40+0.86
STOCKS EUR:  DAX - 21254.27+1.01
23/01/2025  CBA:  USD - 398.88+0.14 GBP - 491.42-1.58
23/01/2025  CBA:  EURO - 415.23-1.37
23/01/2025  CBA:  GOLD - 35290.00+192.00 SILVER - 394.92+4.11
Հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենա «Հայաստան. ներդրումային համաժողով» նյույորքյան խոշոր միջոցառումը
18/05/2016 19:35
Կիսվել

Հոկտեմբերի 10-11-ին տեղի կունենա «Հայաստան. ներդրումային համաժողով» նյույորքյան խոշոր միջոցառումը

Նյու Յորքում «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառումը կկայանա հոկտեմբերի 10-11-ին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Երևանում «ԱՄՆ գործարար ճեպազրույց. Հայաստան» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Մկրտիչյանը: Նա ամերիկյան գործարարներին ու ներդրողներին կոչ արեց ներկա գտնվել համաժողովին և ծանոթանալ Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերին:

«Նյու Յորքի ներդրումային համաժողողին, որը կայանալու է այս տարվա հոկտեմբերի 10-11-ին, ներկա են լինելու երկրի քաղաքական ղեկավարությունը, բազմաթիվ ֆինանսական, ներդրումային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Լավ հարթակ է ներկա գտնվելու և Հայաստանի խոշոր ներդրումային ծրագրերի մասին տեղեկանալու համար»,-ասաց Մկրտիչյանը:

Նյու Յորքում 2016 թվականի աշնանը նախատեսվող «Հայաստան. ներդրումային համաժողով» մասշտաբային միջոցառումը նպատակ ունի խթանել օտարերկրյա ներդրումների հոսքը դեպի Հայաստան: Այն ուղղված է լինելու Հայաստանի գործարար և ներդրումային միջավայրի մասին իրազեկվածության բարձրացմանը, առկա ներդրումային հնարավորություններին և առևտրային ռեժիմներին ծանոթացնելուն, ցույց տալու Հայաստանի մրցակցային առավելությունները: Համաժողովին պոտենցիալ ներդրողներին են ներկայացվելու խոշորածավալ ներդրումային ծրագրեր Հայաստանի համար առաջնահերթ համարվող մի շարք ուղղություններում:

23/01/2025
դրամ
Դոլար (USD)
398.88
+0.14
Եվրո (EUR)
415.23
-1.37
Ռուբլի (RUR)
4.03
-0.02
Լարի (GEL)
139.56
+0.04
35290.00
+192.00
Արծաթ
394.92
+4.11