Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Անհրաժեշտ է պայքարել խաղողի վազի սնկային հիվանդությունների դեմ
23/05/2016 13:42
Կիսվել

Անհրաժեշտ է պայքարել խաղողի վազի սնկային հիվանդությունների դեմ

Վերջին օրերին շարունակաբար դիտվող տեղումների և օդի բարձր ջերմաստիճանային ռեժիմի հետևանքով բարենպաստ պայմաններ են ստեղծվել խաղողի վազի սնկային հիվանդությունների զարգացման ու տարածման համար: Ժամանակին և արդյունավետ պայքար չկազմակերպելու դեպքում ոչ միայն կորստի կմատնվի տվյալ տարվա բերքը, այլև վազերը կկորցնեն իրենց կենսունակությունը և կվտանգվի հետագա տարիներին բարձր բերքի ստացումը:

Այգում ժամանակին պետք է կատարել վազերի շվատում, բճատում, կանաչ կապ` կանխելով սաղարթի խտացումը, որի դեպքում ձևավորվում է միկրոկլիմա, նպաստավոր պայմաններ  են ստեղծվում սնկերի զարգացման համար և նվազում է սրսկումների արդյունավետությունը:

Նշված հիվանդությունների դեմ պետք է կազմակերպել նախազգուշական` կանխարգելիչ միջոցառումներ: Չպետք է սպասել, որ ի հայտ գան հիվանդության ախտանիշները, և դրանից հետո միայն կատարել բուժումները:

Վեգետացիայի այս փուլում` մինչև ծաղկումը, անհրաժեշտ է խաղողի այգիներում իրականացնել քիմիական պայքար միլդիու և օիդիում սնկային հիվանդությունների դեմ: Նկատի ունենալով, որ արդեն ձվերից դուրս են գալիս խաղողի ողկուզակերի առաջին սերնդի թրթուրները, խորհուրդ է տրվում կազմակերպել համակցված (կոմբինացված) պայքար սնկասպան պրեպարատները համատեղելով միջատասպան որևէ  պատրաստուկի հետ, այսպիսով` մեկ բուժման միջոցով պայքարելով միլդիու, օիդիում հիվանդությունների և խաղողի ողկուզակերի դեմ:

Այս միջոցառումները պետք է կատարել մինչև ծաղկումը: Սակայն, եթե այս կամ այն պատճառով ցածր է եղել բուժման արդյունավետությունը, և այգում առկա է հիվանդությունների կամ վնասատուների զարգացման ու տարածման լուրջ վտանգ, ապա անհրաժեշտ է պայքարի միջոցառումներ իրականացնել նաև ծաղկման փուլում:

Վազերի ծաղկումն ավարտվելուց հետո պետք է նշված բուժումները կրկնել` փոխելով թունաքիմիկատների տեսակային կազմը:

Առավել մանրամասն տեղեկություններ ու անհրաժեշտ խորհրդատվություն կարելի է ստանալ գյուղատնտեսական աջակցության տեղի մարզային կենտրոնների մասնագետներից:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12