Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Սիլիկոնյան հովտում կկայանա «Հայաստան. ՏՏ ֆորումը»
30/05/2016 19:45
Կիսվել

Սիլիկոնյան հովտում կկայանա «Հայաստան. ՏՏ ֆորումը»

Մայիսի 30-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել ընթացիկ տարվա հունիսի 10-ին Սիլիկոնյան հովտում կայանալիք «Հայաստան. ՏՏ ֆորումին» նվիրված մամուլի ասուլիս:

Ասուլիսի բանախոսներն էին՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, «Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի» տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, Տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախագահ Արմեն Բալդրյանը, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության վարչության նախագահ Ալեքսանդր Եսայանը և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը:

Բանախոսները հայտարարել են հունիսի 10-ին, Սիլիկոնյան հովտում /ԱՄՆ/, Սինոփսիս Մաունթին Վյու կամպուսում կայանալիք ‹‹Հայաստան. ՏՏ ֆորումի›› անցկացման մասին:

Ֆորումի նպատակն է ներկայացնել և քննարկել Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացման միտումները և դիրքավորման հեռանկարները միջազգային ասպարեզում, խթանել միջազգային համագործակցությունը և ներդրումների ներգրավումը, նպաստել ոլորտի մասնագետների միջև համագործակցության կայացմանը:

«Հայաստան. ՏՏ ֆորումի» ուշադրության կենտրոնում կլինեն նաև հայկական ստարտափների զարգացմանը վերաբերող հարցեր, ինչպես նաև կամփոփվեն Հայաստան-ԱՄՆ ՏՏ ոլորտի աքսելերացիոն ծրագրի արդյունքները:

Միջոցառման օրակարգում ներառված են հետևյալ թեմաները.

– Հայաստանի ՏՏ ոլորտի զարգացումները և հաջողության պատմությունները

– Նորաստեղծ ընկերությունների գլոբալ էկոհամակարգի ստեղծումը և կապը համաշխարհային շուկայի հետ

– Մարտահրավերները և ներդրումային հնարավորությունները Հայաստանում

– Կրթության դերը նորաստեղծ ընկերությունների ներուժը բացահայտելու գործում

Միջոցառումն իրականացվում է ԱրմԹեքի շրջանակում՝ ՀՀ կառավարության, Համաշխարհային բանկի և «Ձեռնարկությունների ինկուբատոր»  հիմնադրամի կողմից` «Ձեռներեցության զարգացման և ղեկավարների վերապատրաստման կենտրոն» (CEED) հիմնադրամի և «Սինոփսիս» ընկերության աջակցությամբ: Գործընկերներն են` «Մայքրոսոֆթ», «ԱյԲիԷմ», «ՊիկսԱրթ», «Հյուլեթ-Փաքարդ» ընկերությունները, Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը և ՏՀՏ գործատուների միությունը: 

Հետաքրքրված անձինք ֆորումին մասնակցելու համար կարող են գրանցվել հետևյալ հղումով:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12