Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 2-ին հրամանագիր է ստորագրել Դավիթ Փախչանյանին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ նշանակելու մասին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից, հրամանագրում նշված է.
«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված՝ Հայաստանի Հանրապետության կառավարության և նրան ենթակա պետական կառավարման այլ մարմինների գործունեության կազմակերպման կարգի 125-րդ կետը՝ որոշում եմ.
Դավիթ ՓԱԽՉԱՆՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ – պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահ»: