ԵՎՐՈՊԱՅԻ ՖՈՆԴԱՅԻՆ ԲՈՐՍԱՆԵՐՈՒՄ ԻՆԴԵՔՍՆԵՐԸ ԿՐՃԱՏՎԵԼ ԵՆ 12/05/09
Երեկ կայացած առևտրային շրջանների արդյունքներով եվրոպական ֆոնդային բորսաներում ինդեքսները կրճատվել են: Բրիտանական FTSE 100 ինդեքսը կրճատվել է 0.60%-ով և կազմել 4435.50 կետ, գերմանական DAX ինդեքսը կրճատվել է 0.96%-ով և հասել 4866.91 կետի, իսկ ֆրանսիական CAC 40 ինդեքսը, կրճատվելով 1.93%-ով, սահմանվել է 3248.67 կետ: Վերլուծաբանների կարծիքով ինդեքսների կրճատումը պայմանավորված է ներդրողների զգուշավորությամբ: