Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Երևանում բացվում են գյուղատնտեսական տոնավաճառները
06/06/2016 14:03
Կիսվել

Երևանում բացվում են գյուղատնտեսական տոնավաճառները

Երևանում հունիսի 11-ից մեկնարկում են գյուղատնտեսական տոնավաճառները, որոնք կգործեն մինչև տարեվերջ շաբաթ-կիրակի օրերին: Ինչպես լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը, առաջին տոնավաճառը կգործի Կասյան փողոցին հարակից տարածքում, հունիսին տոնավաճառներ կբացվեն նաև Կենտրոն վարչական շրջանում, իսկ պահանջարկի դեպքում մյուս վարչական շրջաններում ևս: «Ուրախությամբ կարող ենք փաստել, որ տոնավաճառները կայացել են: Դա է վկայում այն, որ արդեն վեցերորդ տարին անընդմեջ անցկացվում են: Պետք է փաստեմ, որ այս տարի ևս գյուղացիական տնտեսությունների համար տոնավաճառներն անվճար են, տաղավարները, կշռեքները տրամադրվելու են առանց վճարի»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց փոխնախարարը:

Նա տեղեկացրեց, որ նախորդ տարի կազմակերպվել է 63 տոնավաճառ Կասյան փողոցին և 51 տոնավաճառ «Մալիբու» սրճարանին հարակից տարածքներում, որոնց մասնակցել են 15 հազար գյուղացիական տնտեսություններ: «Օրական միջինում 40-50 տոննա գյուղմթերք է վաճառվում: Տոնավաճառների արդյունավետության մասին խոսում է սպառողների հոսքը, որոնք օրական 5-6 հազար են լինում»,-նշեց Ռոբերտ Մակարյանը` հավելելով, որ գները մանրածախ շուկաներից պակաս են լինում 10-20 տոկոսով: «Գները չեն կարող շատ էժան լինել: Իհարկե, գյուղացիներն էլ հասկանում են, որ ցանկալի է էժան վաճառ ել, բայց ինքնարժեքից ցածր գնով ոչ ոք չի ցանկանում վաճառել իր ապրանքը»,-ավելացրեց փոխնախարարը: Նա բացառեց, որ գյուղատնտեսական տոնավաճառներում կարող են տաղավարներ ունենալ ու առևտուր կազմակերպել վերավաճառողները` վստահեցնելով, որ գործընթացը վերահսկվում է հսկիչների կողմից:

Ռոբերտ Մակարյանը նշեց, որ տոնավաճառին հիմնականում մասնակցում են Արմավրիրի, Արագածոտնի, Արարատի ու Կոտայքի գյուղացիները, բայց այլ մարզերից ևս մասնակցություն ապահովվում է:

Ինչ վերաբերում է շաբաթվա այլ օրերին գյուղատնտեսական շուկաների կազմակերպմանը, ապա փոխնախարարը նշեց, որ դրանք տոնավաճառներ են ու ենթադրում են անցկացում շաբաթ-կիրակի օրերին, բացի այդ` սահմանափակումներ կան առևտրի մասին օրենքով, իսկ, որ ամենակարևորն է, գյուղացիները հողը մշակելու ու բերք ստանալու համար պետք է ժամանակ ունենան:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75