ՀԱՅ-ԼԻԲԱՆԱՆՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ԴԱԴԱՐԵՑՐԵԼ Է ՍՈՒՐՃԻ ՆԵՐԿՐՈՒՄԸ ՎՐԱՍՏԱՆ
Ինչպես հայտնում է վրացական Business Грузия էլեկտրոնային պարբերականը հայ-լիբանանյան «Ռաֆաել կոնտին թրեյդինք» ընկերությունը որոշել է ժամանակավորապես դադարեցնել սուրճի ներկրումը Վրաստան: Սույն որոշման պատճառը ընկերության արտադրանքի կեղծման դեպքերի կտրուկ աճն է:
Այս պահին ընկերությունը կեղծման դեմ պայքարի ձևերի մշակման համար բանակցություններ է վարում իր վրացական գործընկերների հետ, մասնավորապես քննարկվում են ընկերության արտադրանքի փաթեթավորման և արտաքին ձևի փոփոխության հարցերը:
Ընկերությունը նաև քննարկում է Վրաստանում սուրճի վերամշակման գործարանի կառուցման հարցը, նախնական տվյալներով սույն նախագիծը կարժենա 400 000 դոլար:
Հիշեցնենք, որ «Ռաֆաել կոնտին թրեյդինք» ընկերությունը Վրաստան է ներկրում «Ռիո գրանդե» սուրճը և վերահսկում է Վրաստանի սուրճի շուկայի 30%-ը: