Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ArmPhone սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից
07/06/2016 20:23
Կիսվել

ArmPhone սմարթֆոնները հնարավոր է ձեռք բերել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից

«Ժամանակն է հայկականի․․․» Այս կարգախոսով երեկ՝ հունիսի 6-ին, «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում տեղի ունեցավ «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների պաշտոնական շնորհանդեսը։ Արարողությանը բացման խոսքով հանդես եկան «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնեմիքս» ընկերության հիմնադիր-տնօրեն Վահան Շաքարյանը, ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը և Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը։

Հանրությանը ներկայացվեց «Արմֆոն» հայկական առաջին հեռախոսների 5 տարբեր մոդել, որոնք իրենց բարձր կատարողականությամբ, նկարագրությամբ և արտաքին տեսքով  կբավարարեն անգամ ամենաբծախնդիր հաճախորդի պահանջները։ Հաշվի առնելով շուկայի պահանջները՝ հեռախոսների գները տատանվում են 50 000 – ից 151 000 ՀՀ դրամի սահմանում, ավելին՝ «Արմֆոն» հեռախոսները հնարավոր է ձեռք բերել ապառիկ տարբերակով։

Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝ ArmPhone 0520 սմարթֆոնը, ունի 5.2-դյույմանոց սենսորային Full HD էկրան,  1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հաջորդ մոդելը, որը ներկայացվել է շուկային ArmPhone 0509 մոդելն է։ Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Հավելենք, որ վերոգրյալ երկու մոդելներն ունեն մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։

Ոչ սովորական սարքավորում փնտրողների համար, ովքեր նախընտրում են ունենալ երկուսը մեկում համատեղող տեխնոլոգիա՝ դիմացկուն կաղապար ու ժամանակակից գործառույթներ ունեցող և Android օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս, առաջարկում ենք ուշադրություն դարձնել ArmPhone 0505 (ruggedized) մոդելին։ Այս հեռախոսն  ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան,  1.3 գեգահերց  քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։։

Կատարյալ դիզայն,  կենդանի գույներ.  ահա այն մի քանի առանձնահատկությունները, որոնք ArmPhone 0502 բջջային հեռախոսը կդարձնեն յուրաքանչյուրի ամենօրյա կյանքի անհրաժեշտ գործիքն ու անբաժանելի մասնիկը: Կրկնակի քարտով աշխատող այս հեռախոսը ոչ միայն շքեղ ընտրություն է, այլև անհրաժեշտություն սմարթ հեռախոսներ օգտագործողների համար, ովքեր գերադասում են հարմարավետության և ոճի համադրությունը:  ArmPhone 0502  մոդելն ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան,  1.3 գեգահերց  քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ  է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0502 մոդելը ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Ինչպես մնացած բոլոր վերոգրյալ մոդելները, այս հեռախոսը նույնպես ապահովում է 4G հասանելիություն։

Շուկային ներկայացված հինգերրորդ մոդելը ArmPhone 0508 մոդելն է։ Այն հարմարավետության և պարզության հիանալի համադրություն է, որը կգրավի յուրաքանչյուրի ուշադրությունը։  Android 6.0 օպերացիոն համակարգով աշխատող այս մոդելը շատ հարմար է օգտագործման տեսանկյունից՝ հաղորդակցվելու, ուսանելու, ինչպես նաև պարզապես զվարճանալու համար: ArmPhone 0508 հեռախոսն  ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան,  1.0 գեգահերց  քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ  է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։  ArmPhone 0505 մոդելը ունի 5 մեգապիկսել  հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում  է 2 սիմ քարտով և ապահովում է 3G հասանելիություն։
Հեռախոսները նախագծվել և պատրաստվել են հայազգի երիտասարդ մասնագետների կողմից։ Հավելենք, որ սպառողին ներկայացվող մոդելները համալրված են նաև հայկական բովանդակությամբ՝ Հայաստանի տեսարժան վայրերի նկարների պաստառներով և հայ անվանի կոմպոզիտորների մի շարք գործերի հիման վրա մշակված հեռախոսազանգերով։

Շնորհանդեսի ընթացքում հանրությանը մատուցվեց ևս մեկ հետաքրքիր և տպավորիչ անակնկալ պարող-ռոբոտի տեսքով․ հայկական ժողովրդական երգի ելևէջների ներքո այս խելացի ռոբոտն իր ուրույն ձևով ներկայացրեց հայկական պարը։

ArmPhone հեռախոսները հնարավոր է ձեռք բերել «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնում գտնվող տաղավարից։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69