ՀԲ-ն իջեցրել է համաշխարհային տնտեսության աճի կանխատեսումները
Համաշխարհային բանկը աշխարհի եւ տնտեսապես զարգացած բազմաթիվ տերությունների համար, ներառյալ ԱՄՆ-ը, իջեցրել Է իր տնտեսական կանխատեսումները: Համաշխարհային տնտեսության վիճակի եւ հեռանկարների վերաբերյալ նրա նոր վերլուծական զեկույցի համաձայն, որը հունիսի 7-ին ներկայացվել է Վաշինգտոնում, բանկն այս տարի գլոբալ ՀՆԱ-ի 2,4 տոկոս աճ է սպասում: Հունվարին ենթադրվում էր, որ աճի տեմպերը 0,5 տոկոսային կետով ավելի բարձր կլինեն:
Դրա հետ մեկտեղ բանկում չեն համարում, որ համաշխարհային տնտեսության անկում է սկսվում: Պատասխանելով այդ թեմայի վերաբերյալ հարցին՝ ՀԲ-ի պրոֆիլային ստորաբաժանման ղեկավար Այհան Քոուզն ասել է. «Ոչ, համաշխարհային տնտեսությունը ռեցեսիա չի ապրում: Մենք չենք տեսնում գլոբալ անկում… Տնտեսական առողջացումը շարունակվում է»:
Քոուզը հաստատել է ԱՄՆ-ի համար ՀԲ-ի կանխատեսման նկատելի վատացումը. «Իրոք, կանխատեսումը վերանայված է: Տարեսկզբին այս տարվա համար աճն սպասվում էր 2,7 տոկոսի, իսկ այժմ՝ մոտավորապես 1,9 տոկոսի չափով», հաղորդել է ՏԱՍՍ-ը: