Բիզնես

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 402.50+0.50 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 102.96+0.66 WTI - 90.44+0.71
COMEX:  GOLD - 4131.80+0.44 SILVER - 59.06-1.40
COMEX:  PLATINUM - 1680.70+0.66
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 158.02-0.09 EUR/GBP - 1.1224+0.21
FOREX:  EUR/USD - 1.1224+0.21 GBP/USD - 1.3236+0.22
STOCKS RUS:  RTSI - 854.56-0.38
STOCKS US: DOW JONES - 51231.64+0.10 NASDAQ - 27193.34-1.25
STOCKS US: S&P 500 - 7765.36-0.47
STOCKS JAPAN:  NIKKEI - 69030.92-0.02 TOPIX - 4104.81+0.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24211.35+1.79 SSEC - 3813.79+0.05
STOCKS EUR:  FTSE100 - 10441.60-0.16 CAC40 - 7729.69-0.51
STOCKS EUR:  DAX - 24806.97-1.18
09/10/2026  CBA:  USD - 361.93-0.04 GBP - 478.65+0.89
09/10/2026  CBA:  EURO - 405.58+0.86
09/10/2026  CBA:  GOLD - 47995+334 SILVER - 684.8-14.45
Ստուգումների արգելքի ժամկետը կերկարաձգվի մինչև 2016թ․ դեկտեմբերի 31-ը
09/06/2016 16:41
Կիսվել

Ստուգումների արգելքի ժամկետը կերկարաձգվի մինչև 2016թ․ դեկտեմբերի 31-ը

Տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը խթանելու և վերջիններիս աջակցություն ցուցաբերելու նպատակով գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշման մեջ՝ առաջարկելով ստուգումների իրականացման արգելքի ժամկետը երկարաձգել՝ 01.07.2016թ. փոխարեն սահմանելով մինչև 2016թ. դեկտեմբերի 31-ը: Միաժամանակ, որոշմամբ նախատեսվում է թույլատրել ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ համապատասխան ստուգաթերթերի հիման վրա իրականացնել ստուգումներ հետևյալ ոլորտներում՝ հանրային սննդի կազմակերպում, մսամթերքի արտադրություն, կաթնամթերքի արտադրություն, կրեմային հրուշակեղենի արտադրություն, ոչ կենդանական ծագման մթերքների և խոհարարական արտադրանք, ձկնամթերքի արտադրություն: Ըստ հիմնավորման՝ ՀՀ կառավարության 2015թ. հուլիսի 30-ի համապատասխան որոշմամբ սահմանված է, որ 01.08.2015թ. մինչև 01.07.2016թ. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված պետական մարմինների կողմից ստուգումները կարող են իրականացվել միայն` պետական կառավարչական հիմնարկներում, ՊՈԱԿ-ներում, ՀՈԱԿ-ներում, 100% պետական կամ համայնքային բաժնեմասով ՓԲԸ-ներում, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված դեպքերում, տնտեսավարող սուբյեկտների գրավոր դիմումի հիման վրա, մանկապարտեզներում և դպրոցներում երեխաների սննդի կազմակերպման նկատմամբ իրականացվող ստուգումների, հանրային անվտանգության, անձանց իրավունքների, կյանքի և առողջության պաշտպանության, պետության պաշտպանության և անվտանգության ապահովման դեպքերում՝ միայն ՀՀ վարչապետի գրավոր համաձայնությամբ, որոշման հավելվածով հաստատված տեսչությունների ստուգումների ստուգաթերթերով` ստուգումների տարեկան ծրագրում ընդգրկված և բարձր ռիսկային խմբում գտնվող սուբյեկտների մոտ:

09/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.93
-0.04
Եվրո (EUR)
405.58
+0.86
Ռուբլի (RUR)
4.2677
+0.0264
Լարի (GEL)
139.12
-0.07
47995
+334
Արծաթ
684.8
-14.45