Սոցիալական

USD BUY - 366.00-0.50 USD SELL - 369.00-0.50
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 422.00+0.00
OIL:  BRENT - 72.51-0.78 WTI - 70.41+0.24
COMEX:  GOLD - 3962.50-2.51 SILVER - 57.28-3.18
COMEX:  PLATINUM - 1573.70-3.40
LME:  ALUMINIUM - 3179.50-1.64 COPPER - 13357.50-0.10
LME:  NICKEL - 16699.00-2.75 TIN - 50553.00-1.17
LME:  LEAD - 1903.50-1.58 ZINC - 3472.00-0.57
FOREX:  USD/JPY - 162.15+0.27 EUR/GBP - 1.1397+0.14
FOREX:  EUR/USD - 1.1397+0.14 GBP/USD - 1.323+0.22
STOCKS RUS:  RTSI - 952.03+1.89
STOCKS US: DOW JONES - 52182.74+0.59 NASDAQ - 25820.14+2.07
STOCKS US: S&P 500 - 7440.43+1.18
STOCKS JAPAN:  NIKKEI - 70062.32+0.86 TOPIX - 3994.76+0.32
STOCKS CHINA:  HANG SENG - 22881.02-0.63 SSEC - 4094.40+0.50
STOCKS EUR:  FTSE100 - 10484.22-0.23 CAC40 - 8367.33-0.21
STOCKS EUR:  DAX - 24626.89-0.18
30/06/2026  CBA:  USD - 367.89-0.17 GBP - 486.87+0.11
30/06/2026  CBA:  EURO - 419.47-0.34
30/06/2026  CBA:  GOLD - 47625-561 SILVER - 682.53-8.3
Վիվասել-ՄՏՍ․ կայացել է Ոսկե Ծիրանի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը
15/06/2016 17:46
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ․ կայացել է Ոսկե Ծիրանի մեկնարկն ազդարարող մամուլի ասուլիսը

Մշակույթի նախարարությունում կայացել է տարվա ամենանշանավոր մշակութային իրադարձություններից մեկի՝ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի մեկնարկն ազդարարող առաջին մամուլի ասուլիսը: Հուլիսի 10-ից 17-ը նախատեսվող կինոփառատոնի առաքելությունը Երևանը մշակույթի և կինոյի միջազգային կենտրոն դարձնելն է, ինչը հաջողությամբ իրականացվում է 13 տարի անընդմեջ:

Ասուլիսը մեկնարկել է փառատոնի այս տարվա պաշտոնական ազդագրի ներկայացմամբ: Ազդագրի դիզայնի հեղինակն է The Sign դիզայն ստուդիան:

Ասուլիսի բանախոսներ ՀՀ Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը և գեղարվեստական տնօրեն Սուսաննա Հարությունյանը ներկայացրել են 13-րդ «Ոսկե ծիրան»-ի հիմնական ծրագրերն ու ընդգծել փառատոնի կարևոր նշանակությունը:

Այս տարի փառատոնին ներկայացվել է ավելի քան 900 ֆիլմի հայտ՝ 91 երկրից: Մրցութային և արտամրցութային տարբեր ծրագրերում ընդգրկվել է շուրջ 135 ֆիլմ:

Փառատոնի գլխավոր գործընկերը  Հայաստանի  հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն է: Այս տարի լրանում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի համագործակցության տասը տարին: 

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն իր խոսքում գոհունակությամբ նշել է «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի նկատմամբ մշտապես առկա մեծ հետաքրքրությունն ու հանրային պահանջարկը, ապա՝ անդրադարձել 2016 թվականի փառատոնի խորհրդին. «Այս տարի «Ոսկե ծիրան» կինոփառատոնն առանձնահատուկ է, քանի որ նվիրված է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: Փառատոնն անկախության ծնունդ է: Լինելով ինքնուրույն, որոշակի իմաստով նաև սինթետիկ ստուգատես, «Ոսկե ծիրանը» ներառում է այն բոլոր հասկացությունները, որոնք բնորոշում են անկախությունը՝ խաղաղություն, մարդասիրություն, ժողովրդավարություն»: Նախարարի խոսքով, փառատոնի շնորհիվ այս տարիներին  հնարավոր է եղել վերացնել գոյություն ունեցող բազմաթիվ սահմաններ: Հասմիկ Պողոսյանի գնահատմամբ,  չափազանց կարևոր է կինոփառատոնի շրջանակում ունենալ «Հայկական կինո. արդի ժամանակները» խորագրով անվանակարգը, որն այս տարի է ընդգրկվել փառատոնի ծրագրում և ամփոփում է  25-ամյա ազատ, անկախ Հայաստանի կինոարվեստը:

«Այս տարի փառատոնի 13-րդ մեկնարկն է: Կարող է թվալ, որ մարդիկ հոգնել են մեզնից, մենք՝ մեր աշխատանքից, մանավանդ այսպիսի դժվար մարտահրավերների ժամանակ և՛ մեր երկրի, և՛ ընդհանրապես աշխարհի համար: Հաշվի առնելով այս ամենը՝ ես հուզմունքով պետք է նշեմ, որ առավել քան շնորհակալ եմ և՛ Մշակույթի նախարարությանը, և՛ ՎիվաՍել-ՄՏՍ-ին մեր կողքին Մասիս սարի պես կանգնելու համար:

Մենք պետք է ցույց տանք, որ չենք թուլացել և պատրաստ ենք ամեն տեսակի մարտահրավերի: Փառատոնը այս տարի ևս ունի բազմաթիվ ծրագրեր, որոնք ներառում են աշխարհի տարբեր երկրներից հռչակավոր ռեժիսորների և նրանց ֆիլմերը»: 

Փառատոնը մեծ ծրագրով անդրադարձ է կատարում Հայաստանի Հանրապետության 25 ամյակին: Սա իր հերթին մի հետադարձ կինոհայացք է հանրապետության անցած ուղուն»,-ասել է  «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի հիմնադիր տնօրեն Հարություն Խաչատրյանը:

«Կինեմատոգրաֆն արդի առասպելի ստեղծողն է: Գեղարվեստական ֆիլմերի միջոցով է ապահովվում ազգային կերպարի, խորհրդանշանների և էպոսի ներկայացումն ու դրանց շարունակականությունը: Ազգերը, որոնք չունեն սեփական կինեմատոգրաֆը, կորցնում են կապը սեփական առասպելի հետ, հայտնվում փակուղու առաջ և ենթարկվում բացառապես այլ մշակույթների առասպելների ազդեցությանը: Հարկ չկա նշելու, թե ժամանակակից աշխարհում որքան կարևոր է ունենալ ազգային կինեմատոգրաֆի կայացած դպրոց՝ նաև որպես զանգվածային հաղորդակցության հզորագույն գործիք, որը միաժամանակ ծառայում է ազգային ինքնության պահպանմանն ու ազգային շահերի առաջխաղացմանը»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Արտամրցութային ծրագրերը դարձյալ լինելու են հագեցած և բազմազան: «Ոսկե ծիրան»-ի կարևորագույն ու անբաժան մաս դարձած «Երևանյան պրեմիերաներ», «Հետահայաց ցուցադրություններ» և «Հարգանքի տուրք» ծրագրերն այս տարի ևս ներկայացնելու են համաշխարհային կինոյի վարպետների նոր ու հին լավագույն աշխատանքները:

«Հայկական կինո. արդի ժամանակներ»

«Ոսկե ծիրան»-ի շրջանակներում անդրադարձ է լինելու Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին: «Հայկական կինո. արդի ժամանակներ» խորագրի ներքո ներկայացվելու են 25 տարվա ընթացքում նկարահանված խաղարկային և վավերագրական լավագույն 17 ֆիլմերը: Ծրագիրը կբացի Վարդան Հովհաննիսյանի «Մարդկային պատմություն պատերազմի և խաղաղության օրերից» (2007) ֆիլմը:  Ծրագիրը համադրող կինոքննադատները յուրաքանչյուր ֆիլմից առաջ կներկայացնեն ֆիլմի ստեղծման  պատմությունը, իսկ ծրագրի ավարտին նախատեսված է կլոր սեղան – քննարկում, որը կանդրադառնա անկախության շրջանի կինոյի պատմությանը, զարգացման ուղիներին և խնդիրներին:

Շեքսպիրն ապրում է կինոյում

«Ոսկե ծիրան»-ը Հայաստանում  Բրիտանական Խորհրդի հետ համատեղ  հատուկ ծրագիր կներկայացնի՝ նվիրված անգլիացի հռչակավոր գրող Վիլյամ Շեքսպիրի մահվան 400-րդ տարլիցին: Ծրագրի շրջանակներում կցուցադրվեն հեղինակի ստեղծագործությունների հիման վրա նկարահանված լավագույն կինեմատոգրաֆիական նմուշները:

Ֆրանսիական նոր կինո

Ծրագիրն իրականացվում է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ համատեղ: Ներառված են վերջին շրջանի ֆրանսիական լավագույն ֆիլմերից երեքը: Բացումը կկայանա Պիեռ Լեոնի  «Երկու, Ռեմի, երկու»  (2015) ֆիլմով:

Դանիական նոր կինո

Այս կինոծրագիրն իրականացվում է Դանիական կինոինստիտուտի հետ համատեղ: Ի դեպ, սա Դանիական կինոինստիտուտի և «Ոսկե ծիրանի» արդեն երկրորդ համագործակցությունն է: Կներկայացվեն վերջին 5 տարիների լավագույն դանիական ֆիլմերը: Թոմաս Վինթերբերգի «Համայնք»-ով  (2016) կմեկնարկի ծրագիրը:

Բասկական նոր կինո

Առանձին ծրագրով կներկայացվեն բասկ կինոռեժիսորների լավագույն աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Epe-Apv ընկերության աջակցությամբ և  ընդգրկում է չորս ֆիլմ: Ծրագրի բացումը կկայանա Լառա Իզագիրի «Աշուն առանց Բեռլինի»  (2015) ֆիլմով:

Հարգանքի տուրք

«Ոսկե ծիրան» Երևանի 13-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում կկազմակերպվեն հայկական կինոարվեստի երախտավորներ Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի, Ռուբեն Գևորգյանցի և Ռոման Բալայանի հոբելյանական երեկոները:
Դմիտրի Կեսայանցի, Էդմոնդ Քեոսայանի և Ալբերտ Յավուրյանի հոբելյանների առթիվ անվանական աստղեր կտեղադրվեն Շառլ Ազնավուրի անվան հրապարակում:

Ռուբեն Գևորգյանցի 70-ամյա հոբելյանի կապապցությամբ կցուցադրվի «Հրաշագործի աշունը» (2008)  ֆիլմը:

30/06/2026
դրամ
Դոլար (USD)
367.89
-0.17
Եվրո (EUR)
419.47
-0.34
Ռուբլի (RUR)
4.706
-0.0255
Լարի (GEL)
139.07
-0.01
47625
-561
Արծաթ
682.53
-8.3