Այլ Լուրեր

USD BUY - 375.00+0.00 USD SELL - 378.50+0.00
EUR BUY - 440.00-1.00 EUR SELL - 446.00-1.00
OIL:  BRENT - 71.89+1.80 WTI - 66.78+1.95
COMEX:  GOLD - 4975.90-0.21 SILVER - 77.57+0.82
COMEX:  PLATINUM - 2066.30-1.33
LME:  ALUMINIUM - 3077.50-0.73 COPPER - 12881.00+0.04
LME:  NICKEL - 16984.00-2.55 TIN - 46702.00-5.96
LME:  LEAD - 1960.00-0.88 ZINC - 3337.50-1.08
FOREX:  USD/JPY - 155.14+0.11 EUR/GBP - 1.1756-0.21
FOREX:  EUR/USD - 1.1756-0.21 GBP/USD - 1.3439-0.40
STOCKS RUS:  RTSI - 1139.74-0.86
STOCKS US: DOW JONES - 49395.16-0.54 NASDAQ - 22682.73-0.31
STOCKS US: S&P 500 - 6861.89-0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 56825.70-1.12 TOPIX - 3808.48-1.13
STOCKS CHINA:  HANG SENG - 26413.35-1.10 SSEC - 4082.07+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10627.04-0.55 CAC40 - 8398.78-0.36
STOCKS EUR:  DAX - 25043.57-0.93
20/02/2026  CBA:  USD - 376.82-0.12 GBP - 507.65-0.69
20/02/2026  CBA:  EURO - 443.25-1.09
20/02/2026  CBA:  GOLD - 60633-1 SILVER - 941.94+27.57
Բացվել է Հյուսիս-Հարավ մայրուղու Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածների երկկողմ երթևեկը
15/06/2016 19:39
Կիսվել

Բացվել է Հյուսիս-Հարավ մայրուղու Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածների երկկողմ երթևեկը

«Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի» ներդրումային ծրագրի առաջին տրանշի Երևան-Արտաշատ և Երևան-Աշտարակ հատվածները երկկողմանի երթևեկելի են։  2015թ. դեկտեմբերի 29-ին երթևեկության համար երկկողմանի բացված ճանապարհահատվածը ժամանակավորապես  փակվել էր՝ դառնալով միակողմանի, քանի որ ըստ պայմանագրի՝ ճանապարհի կառուցման աշխատանքների ավարտից հետո պետք է կատարվեին  ավարտական թեստավորման աշխատանքներ: Դրանց արդյունքներով պետք է ստորագրվեր ավարտական ակտը և ուժի մեջ մտներ մեկ տարվա երաշխիքային սպասարկման ժամկետը։ Շինարարական կազմակերպությանը հանձնարարվել էր վերացնել  այդ ճանապարհահատվածում  հայտնաբերված թեկուզ չնչին թերությունները։

«Այժմ մենք գտնվում ենք Երևան-Արտաշատ ճանապարհահատվածի սկզբնամասում, որտեղ, ինչպես տեսնում եք, արդեն պատրաստվում է բացվել երկկողմանի երթևեկությունը: Երկկողմանի երթևեկությունը ժամանակավոր կարգավորում էր ստացել այն պատճառով, որ պայմանագրային հարաբերություններում կա շինարարի պարտավորություն: Յուրաքանչյուր հայտնաբերված թեկուզ չնչին թերություն պետք է շտկվի աշխատանքներն իրականացնող կազմակերպության միջոցներով մինչև հանձնման-ընդունման վերջնական ակտի ստորագրումը: Դրա համար իրենց տրվում է եղանակային բարենպաստ պայմաններով 42 աշխատանքային օր: Դրանք տեխնիկական աշխատանքներ են, այսինքն՝ աշխատում է տեխնիկա, անձնակազմ: Գործընթացն ավելի արագացնելու համար իսպանական կազմակերպությունը խնդրեց երթևեկությունը ժամանակավոր դարձնել միակողմանի: Դրանով մենք ժամանակ շահեցինք, ինչպես նաև պահպանվեց անվտանգությունը: Ինձ թվում է՝ դա ավելի ճիշտ է, քան շարժի տակ աշխատանքներ իրականացնելը»,- նշեց  «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները` տնօրեն Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, «Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա»  կապալառու ընկերության, տեխհսկողությունը և ծրագրի կառավարումն իրականացնող կազմակերպության, հատուկ ճանապարհահատվածների հանձնման-ընդունման համար ստեղծված գերատեսչական հանձնաժողովի ներկայացուցիչների հետ կատարեցին վերջնական ավարտական թեստավորման աշխատանքները, որից հետո վերաբացվեց այդ  ճանապարհահատվածի երկկողմ երթևեկը:

Խնայված միջոցների շրջանակներում «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 1-ի Երևան-Արտաշատ ճանապարհի 15+435կմ (Մարմարաշեն համայնք),  24+145կմ (Բուրաստան համայնք) և 27+630կմ (Մրգավան, Դալար համայնքներ)   հատվածներում կիրականացվեն վերգետնյա նոր ուղեանցերի շինարարական աշխատանքներ: Նաև նախատեսվում է գոյություն ունեցող 6 վերգետնյա ուղեանցերի վերակառուցում։ Նման աշխատանքներ կկատարվեն նաև Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում: Ուստի այստեղ ևս սահմանվելու է ժամանակավոր երթևեկության կազմակերպման պլան՝ ապահովելու այդ հատվածներում շինարարական աշխատանքների անվտանգության պահպանումը, ինչպես նաև ճանապարհին հարակից համայնքներին պատկանող գյուղատնտեսական տեխնիկայի և կենդանիների ժամանակավոր տեղաշարժը:

«Նոր ծրագիր է մշակվել կառավարության կողմից: Տնտեսված ֆինանսական միջոցների հաշվին, ինչպես նաև Եվրասիական զարգացման բանկի Տրանշ 3-ի ֆինանսավորման շրջանակներում պատրաստվել են նախագծեր, հայտարարվել է մրցույթ՝ 10 վերգետնյա անցումներ և կամուրջներ վերանորոգելու և նորերը կառուցելու համար: Դրանից բացի, հիմնանորոգվելու են առկա 6 կամուրջները, համապատասխանեցվելու են միջազգային չափորոշիչներին: Այդ հատվածներում ևս կազմակերպվելու է երթևեկության կարգավորում»,- ընգծեց Արթուր Սարգսյանը:

Հատկանշական է, որ այդ աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված միջազգային մրցույթներում մրցակցելով իտալական և չինական կազմակերպությունների հետ՝ հաղթող են ճանաչվել հայկական կազմակերպությունները:

«Մասնակցելով միջազգային մրցույթին` մեր ընկերությունը հաղթել է: Պետք է կամուրջը դեմոնտաժենք և բարձրացնենք 70սմ-ով, հիմա բարձրությունը 4,50 մ է և չի համապատասխանում միջազգային չափորոշիչներին: Աշխատանքների ավարտից հետո այն կդառնա 5.20:

Աշխատանքները տևելու են 540 օր»,- ասաց «Մոնտաժ տրանշին» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Սեդրակյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի հենց այս հատվածում է կառուցվելու  3 նոր վերգետնյա ուղեանցերից մեկը:  Շինարարական աշխատանքներն իրականացնելու է «Սահակյանշին» կազմակերպությունը:

– Մարմարաշեն գյուղի ծայրամասում, կառուցելու ենք դեպի Մասիս գնացող կամուրջը, որի թռիչքը 72 մետր է, իսկ լայնությունը` 14,5: Իրականացնելու ենք սկզբից հողային աշխատանքներ, նախապատրաստական աշխատանքներ, հետո կսկսենք հենարանների տեղադրումը, ապա հողայիններով կգնանք-կլծորդվենք ճանապարհին: Կառուցապատման աշխատանքները տևելու են 18 ամիս,- նշեց «Սահակյանշին» կազմակերպության աշխղեկ Լևոն Ղազարյանը:

Երևան-Արտաշատ ճանապարհի վերջնական դիտարկումն ավարտելուց և  այդ հատվածի երկկողմ երթևեկն ապահովելուց հետո  մասնագետներն ուղևորվում են  Երևան-Աշտարակ ավտոճանապարհ: Հերթն այդ հատվածի երկկողմ երթևեկի ապահովմանն է:

Երևան-Աշտարակ ճանապարհահատվածում աշխատաքներն կատարված են միջազգային չափորոշիչներին համապատասխան: Տեղադրված են «ՖԻԼԻՊՍ» կազմակերպության արտադրության լեդ լուսատուներ, բետոնե ծածկն ամբողջությամբ համապատասխանեցված է միջազգային չափորոշիչներին,- շեշտեց «Հյուսիս-հարավ ԾԻԳ» ՊՈԱԿ-ի տնօրեն Արթուր Սարգսյանը:

«Կորսան Կորվիամ Կոնստրուկսյոն Էս Ա» ընկերության Հայաստանի գրասենյակի աշխատախմբի ղեկավար Սանտիագո Ռոդրիգեսը վստահեցնում է, որ  կատարված լրացուցիչ աշխատանքների ընթացքում շտկվել են բոլոր թերությունները:

– Վերջին երեք ամսվա ընթացքում հիմնականում եղել են կահավորման աշխատանքներ, եթե եղել են թերություններ, վերացրել ենք: Կարող եմ վստահորեն ասել, որ սա լավ ճանապարհ է։ Այս որակի ճանապարհ դուք կտեսնեք Իսպանիայում, Գերմանիայում և այլ զարգացած երկրներում,- փաստեց Սանտիագո Ռոդրիգեսը:

Որակի հսկողությունն իրականացնող «Սաֆեժ» կազմակերպության  աշխատախմբի ղեկավար Բրոնիսլավ Դիմիտրիևիչը բավարար գնահատեց կատարված աշխատանքների որակը. «Աշխատանքների որակը բավարար եմ գնահատում: Համաձայն տեխնիկական մասնագրերի՝ ամեն ինչ չափանիշներին համապատասխան է կատարվել: Պետք է հասկանանք, որ սա Հայաստանի մասշտաբներով առաջին լայնածավալ ծրագիր է: Շատ բարձր էին դրված պահանջները, թե՛ տեխնիկական, թե՛ իրավական և թե՛ նախագծային տեսանկյունից»:

Օրերս կստորագրվի հանձնման-ընդունման վերջնական ակտը, որից հետո  կմեկնարկի նաև մեկ տարի երաշխիքային ժամկետը:  Այդ ընթացքում, եթե նորից հայտնաբերվեն թերություններ, շինարարն առանց երթևեկության բնականոն ընթացքը խաթարելու  պարտավոր է շտկել դրանք:

Նշենք, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային խոշոր ենթակառուցվածքային ծրագրի նպատակն է միջազգային բարձր չափորոշիչներին բավարարող 556 կմ ընդհանուր երկարությամբ Մեղրի-Երևան-Բավրա ավտոճանապարհի միջոցով երկրի հարավը կապել հյուսիսի հետ ՝ կրճատելով այն շուրջ 90 կմ-ով և հասցնելով մինչև 470 կմ-ի:

Այլ մանրամասներ՝ տեսանյութում…

20/02/2026
դրամ
Դոլար (USD)
376.82
-0.12
Եվրո (EUR)
443.25
-1.09
Ռուբլի (RUR)
4.9008
-0.0175
Լարի (GEL)
140.9
+0.05
60633
-1
Արծաթ
941.94
+27.57