Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 422.00-1.00 EUR SELL - 427.00-4.00
OIL:  BRENT - 78.16-0.50 WTI - 75.33-0.21
COMEX:  GOLD - 4309.20-0.69 SILVER - 70.70+1.14
COMEX:  PLATINUM - 1761.60-2.09
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 160.57+0.17 EUR/GBP - 1.1519-0.78
FOREX:  EUR/USD - 1.1519-0.78 GBP/USD - 1.3314-0.81
STOCKS RUS:  RTSI - 1076.11-1.05
STOCKS US: DOW JONES - 51492.55-0.98 NASDAQ - 26021.66-1.34
STOCKS US: S&P 500 - 7420.10-1.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 71053.49+1.65 TOPIX - 4068.18+1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81-1.59 SSEC - 4090.48-0.43
STOCKS EUR:  FTSE100 - 10508.61+0.14 CAC40 - 8430.79-0.20
STOCKS EUR:  DAX - 24934.67+0.10
18/06/2026  CBA:  USD - 368.19+0.13 GBP - 487-6.64
18/06/2026  CBA:  EURO - 422.02-4.82
18/06/2026  CBA:  GOLD - 51397+90 SILVER - 826.32-6.46
Լոկատոր. ստեղծվել է նոր սերնդի հակակարկտային համակարգ
20/06/2016 11:23
Կիսվել

Լոկատոր. ստեղծվել է նոր սերնդի հակակարկտային համակարգ

«Լոկատոր» ընկերությունը, ուսումնասիրելով աշխարհում տարածված բոլոր հակակարկտային համակարգերի առավելություններն ու թերությունները, ստեղծել է նոր սերնդի հակակարկտային համակարգ, որը թույլ կտա այլևս չմտահոգվել հակակարկտային համակարգերի անսարքության, չկրակելու և անարդյունավետ աշխատելու մասին:

Համակարգը բաղկացած է ՀԱԳ-120 հակակարկտային կայաններից և կառավարվող ծրագրային ապահովումից: Համակարգի նորարարությունը կայանում է նրանում, որ հնարավոր է իրականացնել կայանների կոմպլեքսային կառավարում: Նմանատիպ կառավարման շնորհիվ կարելի է իրականացնել ցանկացած քանակով, ուժգնությամբ, ժամանակային ինտերվալներով կրակոցներ: Ծրագրային ապահովումը թույլ է տալիս քարտեզի վրա նշել կայանների խումբ, կրակոցների քանակ, ուժգնություն, միջկրակային ժամանակ և ակնթարթորեն գործածել դրանք: Հենց այս հատկությունն էլ էապես բարձրացնում է ամբողջ համակարգի արդյունավետությունը, քանի որ բոլոր կայաններն աշխատում են միասին և իրենց ազդեցությունն իրականացվում է ամպամածության ողջ տարածքով: Բացի կիրառական ֆունկցիաներից, ծրագրային ապահովումն ունի համառոտ մոնիթորինգային և անվտանգության համակարգեր, որոնց միջոցով կարելի է առցանց ռեժիմում տեսնել տարաբնույն օգտակար տեղեկատվություն` գազի պաշարները, բալոններում ճնշումը, էլեկտրական մարտկոցների լիցքավորվածության չափը, արևային մարտկոցի վիճակը և այլն:

«Ծրագրային համակարգը լիովին մշակվել է «Լոկատոր» ընկերության կողմից և իր բնույթով չունի անալոգներ: Վերջին տարիներին կարկտի դեմ պայքարի աշխատանքները ցույց են տվել, որ թեև առկա կայանների գործունեությունը որոշ չափով նվազեցնում է կարկտահարությունից հնարավոր վնասները, սակայն բավարար արդյունք չի ապահովում, ինչի պատճառով գյուղացիները կրում են զգալի վնասներ: Այս համակարգը ստեղծելիս հաշվի ենք առել շուկայում առկա կայանների բոլոր թերի, բացասական կողմերը` լավագույն որակ ստանալու համար»,- նշում է «Լոկատոր» ընկերության տնօրեն Արման Խաչատրյանը:

Ներկայում հանրապետության տարածքում տեղադրված են հակակարկտային կայաններ, որոնք կառավարվում են մեկ տեսակի կապի միջոցով, չունեն առցանց մոնիտորինգի և կառավարման համակարգ, ինչի արդյունքում կարկտի դեմ պայքարն իրականացնում է անարդյունավետ: Կայանը կառավարում է GSM/GPRS ինտերնետային կապուղու և որպես պահուստային կապուղի SMS կարճ հաղորդագրոթյունների միջոցով՝ միաժամանակ 2 տարբեր օպերատորների SIM քարտերով:
Նոր հակակարկտային կայանները` ՀԱԳ-ը, աշխատում են լիովին ավտոնոմ ռեժիմում և ցանկացած անսարքություն առաջանալու դեպքում ահազանգ են ուղարկում կենտրոնական կառավարման կենտրոն: Պաշտպանվող տարածքը 1 կայանի հաշվարկով կազմում է 120 հեկտար: Կայանը 5 վայրկյանը մեկ կարող է անընդմեջ կրակել ավելի քան 500 անգամ, հարվածային ալիքի արագությունը առնվազն 500մ/վ է: Կայանի կառավարման և սնուցման մասը առանձնացված է կրակող մասից, ինչը բացառում է ցնցումների և վիբրացիաների բացասական ազդեցությունը նրանց վրա:

Հիշեցնենք, որ «Լոկատոր» ՓԲ ընկերությունը հիմնադրվել է 2007թ.: Իր իսկ կողմից նախագծված ծրագրային և քարտեզագրական հենքի շնորհիվ ընկերությունը կարճ ժամանակահատվածում զբաղեցնում է առաջատար դիրքեր շարժական օբյեկտների արբանյակային վերահսկողության ծառայությունների ոլորտում: Օգտագործելով կուտակված փորձն ու նորարարական գաղափարները` ներկայումս ընկերությունը ներկայացնում է մի շարք լուծումներ երկրատեղեկատվական /GIS/, առցանց վերահսկողության և հեռահար կառավարման ոլորտներում:

18/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.19
+0.13
Եվրո (EUR)
422.02
-4.82
Ռուբլի (RUR)
5.0067
-0.029
Լարի (GEL)
138.94
+0.18
51397
+90
Արծաթ
826.32
-6.46