Բիզնես

USD BUY - 365.00+0.50 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 416.50-0.50 EUR SELL - 421.50-2.50
OIL:  BRENT - 90.09+2.27 WTI - 84.67+2.82
COMEX:  GOLD - 4049.10-0.65 SILVER - 57.59-2.72
COMEX:  PLATINUM - 1658.70+0.88
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.81-1.79 EUR/GBP - 1.1527+0.18
FOREX:  EUR/USD - 1.1527+0.18 GBP/USD - 1.348+0.26
STOCKS RUS:  RTSI - 882.61+1.25
STOCKS US: DOW JONES - 52485.03+0.53 NASDAQ - 25373.85+1.00
STOCKS US: S&P 500 - 7489.72+0.70
STOCKS JAPAN:  NIKKEI - 64362.02+4.03 TOPIX - 4003.30+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25884.43+0.10 SSEC - 3832.26+0.72
STOCKS EUR:  FTSE100 - 10868.05-0.27 CAC40 - 8509.64+0.28
STOCKS EUR:  DAX - 25629.24+0.07
31/07/2026  CBA:  USD - 366.2-0.43 GBP - 492.25+1.15
31/07/2026  CBA:  EURO - 421.13+0.46
31/07/2026  CBA:  GOLD - 48402+1242 SILVER - 683.52+6.98
ArmPhone. որոնք են հայկական սմարթֆոնի մոդելների հիմնական մրցակիցները
22/06/2016 12:49
Կիսվել

ArmPhone. որոնք են հայկական սմարթֆոնի մոդելների հիմնական մրցակիցները

«Արմենպրես»-ը դիտարկել է հայաստանյան շուկայում առկա հեռախոսների գնային առաջարկներն ու դրանց պարամետրերը՝ համեմատություն կատարելով ArmPhone-ի տարբեր մոդելների հետ՝ հիմք ընդունելով գինը: Յուրաքանչյուր գնային առաջարկում ընտրվել է երեք այլ հեռախոս՝ հասկանալու, թե գնորդն ինչ այլընտրանք ունի: Վերցվել են հայաստանյան ամենախոշոր էլեկտրոնային տեխնիկայի խանութներից մեկի առաջարկած գները:

ArmPhone 0508 մոդելը շուկային ներկայացված ամենամատչելի տարբերակն է՝ 50 հազար դրամ արժողությամբ:

Աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով, ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD քարտի միջոցով։ ArmPhone 0508 մոդելն ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Հեռախոսն աշխատում է 2 սիմ քարտով և ապահովում է 3G հասանելիություն:

50 հազար դրամ արժողությամբ առաջարկվում են Galaxy Trend S7390, Microsoft Lumia 435 Dual SIM, Micromax Canvas Spark Q380 հեռախոսները:

Galaxy Trend S7390-ն աշխատում է Android 4.1 համակարգով, ունի 4.0 դյույմանոց սենսորային էկան, 1 գեգահերց մեկմիջուկանի պրոցեսոր և 512 ՄԲ օպերատիվ հիշողություն: Հեռախոսի ներքին հիշողությունը 4 գիգաբայթ է, որը կարելի է

microSD-ով ավելացնել մինչև 64 գիգաբայթ: Հեռախոսն ունի 3 մեգապիկսել հիմնական տեսախցիկ, առջևի տեսախցիկ չունի: Հեռախոսը տալիս է 2 քարտի հնարավորություն և 3G հասանելիություն:

Microsoft Lumia 435 Dual SIM հեռախոսն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Այն ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 1.2 գեգահերց երկմիջուկ պրոցեսոր: էկրանը սենսորային է, 4 դյումանի: Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գիգաբայթ է, լրացվում է microSD քարտի մինջոցով մինչև 128 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 2 մեգապիկսել է, առջևի տեսախցիկը՝ 480p: Ունի երկու սիմ քարտի հնարավորություն, 3G հասանելիություն:

Micromax Canvas Spark Q380-ն աշխատում է Android 5.0 օպերցիոն համակարգով, ունի 4.7 դույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Օպերատիվ հիշողությունը 1 գեգաբայթ է, ներքին հիշողությունը՝ 8 GB, լրացվում է microSD-ի միջոցով մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը՝ 2: Երկքարտանի է, ունի 3G հասանելիություն:

Հաջորդ առաջարկը ArmPhone 0502 մոդելն է՝ 90 հազար դրամ արժողությամբ:

Կրկնակի քարտով աշխատող ArmPhone 0502 մոդելն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել microSD-ով։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0502 մոդելն ունի 5 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 2 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Այս հեռախոսն ապահովում է 4G հասանելիություն։

Այս գնային սեգմենտում մեր առանձնացրած առաջարկներն են` Nokia Lumia 730 Dual SIM (95 հազար դրամ), G7102 Galaxy Grand 2(90 հազար դրամ), Lenovo A6000 (87 հազար 500 դրամ):

Nokia Lumia 730 Dual SIM` երկքարտանի հեռախոս է, որն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 գեգաբայթ ներքին և մինչև 128 գեգաբայթ լրացվող հիշողություն: Էկրանը սենսորային է, 4.7 դյույմանոց: Հիմնական տեսախցիկը 6.7 մեգապիկսել է, առջևինը՝ 5 մեգապիկսել: Ապահովում է 3G հասանելիություն։

G7102 Galaxy Grand 2 հեռախոսն աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսորով: Ունի 5.25 դյույմանոց սենսորային էկրան: Հեռախոսի օպերատիիվ հիշողությունը 1.5 գիգաբայթ է, ունի 8 գիգաբայթ ներքին և մինչև 64 գիգաբայթ լրացուցիչ հիշողության հնարավորություն: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիքսել է, առջևինը՝ 1.9: Ունի երկու սիմ քարտի հնարավորություն և 3G հասանելիություն:

Lenovo A6000-ն աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 5.0 դյույմանոց: Ունի 1 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, 8 գեգաբայթ ներքին հիշողություն, այն կարող է ավելացվել microSD-ի միջոցով մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը՝ 2 մեգապիկսել: Ունի երկու քարտի հնարավորություն և 4G հասանելիություն:

110 հազար դրամ գնային սեգմենտում ArmPhone 0505 մոդելն է ներկայացված:  Android 5.1 օպերացիոն համակարգով աշխատող հեռախոս է: Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.3 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր և 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն։ Հեռախոսի ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0505 մոդելն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 5 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Քարտերը 2-ն են, ապահովում է 4G հասանելիություն

Նույն գնային առաջարկն է գործում հետևյալ հեռախոսների համար՝Samsung Galaxy A300F, HTC Desire 626G+ և Microsoft Lumia 640 XL Dual SIM:

Samsung Galaxy A300F-ն արժե 105 հազար դրամ, աշխատում էAndroid 5.0.2 օպերացիոն համակարգով, ունի 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրանը սենսորային է, 4.5 դյույմանոց: Ունի 1 ԳԲ օպերացիոն հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, հնարավոր է լրացնել microSD-ի միջոցով մինչև 64 գեգաբայթ:Հեռախոսի հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Ապահովում է 4G հասանելիություն:

HTC Desire 626G+ մոդելի հեռախոսի գինը ևս 105 հազար դրամ է: Աշխատում է Android 4.4 օպերացիոն համակարգով, պրոցեսորը՝ 1.7 գեգահերց ութմիջուկանի: Էկրանը սենսորային է, 5.0 դյույմանոց: Օպերացիոն հիշողությունը 1 գեգաբայթ է, ներքին հիշողությունը 8 ԳԲ, լրացուցիչ` microSD մինչև 32 գեգաբայթ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինը` 5 ՄՊ: Երկքարտանի է, 3G հասանելիությամբ:

Microsoft Lumia 640 XL Dual SIM-ն արժե 107 հազար 500 դրամ: Աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսորով: Սենսորային էկրան է՝ 5.7 դյույմանոց: Օպերատիվ հիշողությունը 1 ԳԲ է, ներքին հիշողությունը 8 գեգաբայթ է, լրացուցվում է microSD-ի միջոցով մինչև 128 ԳԲ: Հիմնականտեսախցիկը 13 ՄՊ է, առջևի`5 ՄՊ: Քարտերի քանակ 2 է, պահովում է 3G հասանելիություն:

130 հազար դրամ արժողությամբ ArmPhone 0509 մոդելն աշխատում է Android 6.0 օպերացիոն համակարգով: Այն ունի 5.00 դյույմանոց սենսորային էկրան, 1.0 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր, 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 16 գեգաբայթ ներքին հիշողություն։ Հեռախոսի հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, իսկ առջևինը՝ 5 մեգապիկսել։ Առկա է մեկ քարտի հնրավորություն, ապահովում է 4G հասանելիություն: Այս մոդելն ունի մատնահետքով արգելափակելու հնարավորություն, ինչի շնորհիվ ապահովվում է հավելյալ պաշտպանություն։

Micromax Sliver 5 Q450-ի արժեքը ևս 130 հազար դրամ է: Աշխատում է Android 5.0.2 օպերացիոն համակարգով: Այն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Հեռախոսի օպերատիվ հիշողությունը 2 գեգաբայթ է, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է: Հիմնական տեսախցիկը8 մեգապիկսել է, առջևինը՝ 5 ՄՊ: SIM քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն:

Nokia Lumia 830-ի գինը 135 հազար դրամ է: Հեռախոսն աշխատում է Microsoft Windows Phone 8.1 օպերացիոն համակարգով: Ունի 5.0 դյույմանոց սենսորային էկրան, 1.2 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Nokia Lumia 830-ն ունի 1 ԳԲ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 128 ԳԲ: Հեռախոսի հիմնական տեսախցիկը 10 մեգապիկսել է, առջևինը` 0.9 ՄՊ, 720p: Քարտերի քանակը 1 է, ապահովում է 4G հասանելիություն:

Galaxy S5 mini Duos G800 WHITE -ի արժեքը 125 հազար դրամ է: Օպերացիոն համակարգը Android 4.4.4  է: Հեռախոսն ունի 4.5 դյույմանոց սենսորային էկրան, 1.4 գեգահերց, քառամիջուկ պրոցեսոր: Ունի 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 ԳԲ է, լրացվում է microSD-ի միջոցով՝ մինչև 64 ԳԲ: Հիմնական տեսախցիկը 8 մեգապիկսել է, առջևին՝ 2.1 ՄՊ: Երկքարտանի է, ապահովում է 4G հասանելիություն:

Սպառողին ներկայացված մոդելներից լավագույնը՝ 151 հազար դրամ արժողությամբ ArmPhone 0520 սմարթֆոնն է: Այն աշխատում է Android 5.1 օպերացիոն համակարգով, ունի 5.2 դյույմանոց սենսորային Full HD էկրան, 1.3 գեգահերց ութամիջուկ պրոցեսոր, 3 գեգաբայթ օպերատիվ հիշողություն և 32 գեգաբայթ ներքին հիշողություն, որը հնարավոր է ավելացնել։ Ինչ վերաբերում է տեսախցիկներին, ապա ArmPhone 0520-նն ունի 13 մեգապիկսել հիմնական տեսախցիկ և 8 մեգապիկսել առջևի տեսախցիկ։ Քարտերի քանակ 2 է, ապահովում է 4Gհասանելիություն:

Lenovo Vibe X3 A7010-ի գինը 153 հազար 500 դրամ է: Աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով, պրոցեսորը՝ 1.3 գեգահերց, ութմիջուկանի է: Էկրանը սենսորային է, 5.5 դյույմանոց: Հեռախոսն ունի 2 գեգաբայթ օպերատիվ հիշողություն ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացուցվում է microSD-ով: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինտ` 5 ՄՊ: Քարտերի քանակ 2 է, ապահովում է 4G հասանելիություն:

N9000 Galaxy Note 3 WHITE-ն արժե 150 հազար դրամ: Աշխատում է Android 4.3 օպերացիոն համակարգով, ունի 1.9 գեգահերց, ութմիջուկանի պրոցեսոր, 5.7 դյույմանոց սենսորային էկրան, 3 ԳԲ օպերատիվ հիշողություն: Ներքին հիշողությունը 32 ԳԲ է, լրացվում է մինչև 64 գիգաբայթ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևինը` 2 մեգապիկսել: Քարտերի քանակ 1 է, հասանելիությունը՝ 3G:

Samsung Galaxy A3 (2016) SM-A310F հեռախոսը սպառողը կարող է ձեռք բերել 162 հազար 500 դրամով: Աշխատում է Android 5.1.1 օպերացիոն համակարգով, ունի 1.5 գեգահերց քառամիջուկ պրոցեսոր: Էկրան սենսորային է, 4.7 դյույմանոց: Հեռախոսն ունի 1.5 գեգաբայթ օպերատիվ հիշողություն, ներքին հիշողությունը 16 գեգաբայթ է, լրացվում է մինչև 128 ԳԲ: Հիմնական տեսախցիկը 13 մեգապիկսել է, առջևի տեսախցիկը 5 ՄՊ է:  Հեռախոսը երկքարտանի է, ապահովում է 4G հասանելիություն:

Անի Նազարյան, ինֆոգրաֆիկա` Դավիթ Հակոբյանի

31/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.2
-0.43
Եվրո (EUR)
421.13
+0.46
Ռուբլի (RUR)
4.6065
+0.0345
Լարի (GEL)
139.52
-0.12
48402
+1242
Արծաթ
683.52
+6.98