Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին
22/06/2016 16:16
Կիսվել

Սերժ Սարգսյանն ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արգենտինայի Ազգային բանկի նախագահ Կառլոս Մելքոնյանին:

Սերժ Սարգսյանը ողջունել է հյուրին մեր երկրում և հանդիպման պատեհ առիթով ևս մեկ անգամ շնորհավորել նրան Արգենտինայի Ազգային բանկի նախագահի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ այդ պատասխանատու պաշտոնում: Հանրապետության Նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես հպարտությամբ և ուրախությամբ են արձագանքում արտերկրում ապրող մեր հայրենակիցների՝ տարբեր բնագավառներում ունեցած ձեռքբերումներին, քանզի նրանց նվաճումները պատիվ ու բարի համբավ են բերում համայն հայությանը` նպաստելով նաև երկկողմ միջպետական հարաբերությունների խորացմանն ու ամրապնդմանը: Հայ-արգենտինյան բարձր մակարդակի հարաբերությունների կայացման գործում, Նախագահի գնահատմամբ, նշանակալի է արգենտինահայ համայնքի ակնառու գործիչների, այդ թվում՝ հայտնի գործարար Էդուարդո Էռնեկյանի ավանդը: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Արգենտինայի Ազգային բանկի նախագահի այցն իր նպաստը կբերի Հայաստանի և Արգենտինայի բանկային համակարգերի միջև սերտ համագործակցության ծավալմանը:

Զրուցակիցները մեծապես կարևորել են նմանօրինակ այցելությունները, որոնք, նրանց համոզմամբ, նոր լիցք են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն ընձեռում քննարկելու միջպետական փոխգործակցության տարաբնույթ հարցեր:

Կառլոս Մելքոնյանը ՀՀ Նախագահին է փոխանցել Արգենտինայի Հանրապետության Նախագահ Մաուրիսիո Մակրիի ջերմ ողջույններն ու հայ-արգենտինյան հարաբերություններն ավելի խորացնելու և ամրապնդելու նրա մեծ ցանկությունն ու պատրաստակամությունը:

Հանդիպմանը Հանրապետության Նախագահը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման գործում Արգենտինայի իշխանությունների և ժողովրդի ծանրակշիռ ավանդը:

ՀՀ Նախագահը և Արգենտինայի Ազգային բանկի նախագահը Հայաստան-Արգենտինա փոխգործակցության համատեքստում առանձնակի կարևորել են առևտրատնտեսական կապերի խորացումն ու ակտիվացումը: Նրանք համակարծիք են եղել, որ այդ հարցում զգալի դեր կարող է ունենալ Արգենտինայի Ազգային բանկը:

Կառլոս Մելքոնյանը նշել է, որ Հայաստան այցելությունն իր համար  ոչ միայն կարևոր է մասնագիտական և արարողակարգային տեսանկյունից, այլև անչափ հուզական է՝ նկատի առնելով, որ այցելել է իր նախնիների երկիր, որտեղից նրանք անցյալ դարասկզբին Հայոց ցեղասպանության հետևանքով ապաստան են գտել հեռավոր Արգենտինայում: Արգենտինայի Ազգային բանկի նախագահը հպարտությամբ է խոսել իր երկրում բնակվող հայերի մասին, ովքեր, նրա խոսքով, մեծ հարգանք և հեղինակություն են վայելում արգենտինյան հասարակության մեջ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04