Փոխըմբռնման հուշագիր՝ ԿԲ «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև
Հունիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Կենտրոնական Բանկի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր:
Փոխըմբռնման հուշագրով «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամը ֆինանսավորում կտրամադրի միաժամանակ ՀՖՀՀ և Ժան Մուլեն 3 համալսարաններում ուսանող այն ասպիրանտին, որը հետազոտություններ է իրականացնում բանկային և ֆինանսական իրավունքի ոլորտում:
Այս հուշագրի ստորագրումը և ֆինանսական և բանկային իրավունքի առաջին ասպիրանտուրայի ստեղծումը խոշոր ներդրում է ՀՀ ֆինանսական և բանկային համակարգի ապագայում: Այն բացառիկ հնարավորություն է ստեղծում ֆինանսական և բանկային ոլորտում զարգացնելու ՀՀ գիտական ներուժը և հետագայում Հայաստանում ներդնելու միջազգային լավագույն փորձը:
Հուշագրի ստորագրումը ՀՀ ԿԲ-ի, «Տնտեսագիտական կրթության և հետազոտությունների աջակցման կենտրոն» հիմնադրամի և «Հայաստանում Ֆրանսիական համալսարան» հիմնադրամի գործակցության կարևոր նվաճումն է: