Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հովիկ Մուսայելյան. Հայաստանի ՏՏ ոլորտում 3-ից 4 հազար որակյալ կադրի պակաս կա
22/06/2016 20:21
Կիսվել

Հովիկ Մուսայելյան. Հայաստանի ՏՏ ոլորտում 3-ից 4 հազար որակյալ կադրի պակաս կա

Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մոտ 3000-4000 որակյալ կադրերի պակաս կա: Մասնավոր հատվածի կողմից պահանջված աշխատատեղերն ավելի շատ են, քան բուհերը կարողանում են առաջարկել: «Արմենպրես»-ի  հաղորդմամբ`  այս մասին հունիսի 22-ին խոսեց «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ընկերություն այցելած ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանին ներկայացնելով ՏՏ ոլորտի զարգացման խնդիրները: 

«Մինչև հանրակրթական դպրոցներում և բուհերում ուսանողները որակյալ կրթություն չստանան՝ դրական արդյունքների մասին խոսելն ուղղակի ավելորդ կլինի: Եթե երեք խնդիր նշելու լինեմ, երեքն էլ կասեմ՝ որակյալ կրթություն: Այս խնդրի լուծման դեպքում և տրանսնացիոնալ կորպորացիաներն ավելի շատ կգան Հայաստան, և տեղական տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը կզարգանա, և ստարտափերը կշատանան»,- ասաց Մուսայելյանը:

ՏՏ ոլորտի որակյալ կրթության ապահովման խնդրին անդրադարձեց նաև նախարար Լևոն Մկրտչյանը` նշելով, որ հարկավոր է ամեն ինչ անել գիտություն- համալսարան և բիզնես կապը ուժեղացնելու և համագործակցությունն ամրապնդելու համար:

«Պետք է հնարավորինս վստահենք համալսարաններին և որպես նախարարություն` շարունակենք պահանջել համալսարաններից ծավալել իրենց առաքելությանը համապատասխան գործունեություն: Մեր օժանդակությունը պայմանավորված է համապատասխան նորմատիվ դաշտ ապահովելով` ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից խուսափելու համար: Այնպես անենք, որ մրցունակ լինեն մեր համալսարանները և որպես հիմնադիր պետք է նաև ուժ տանք այսպիսի ծրագրերին: Ես մոտավորապես յոթ տարի առաջ եմ եղել այստեղ և վստահ եմ, որ որակական առաջընթաց կտեսնեմ: Ճարտարագիտական, Սլավոնական և Երևանի պետա կան համալսարաններն արդեն լուրջ բազային հեռանկարներ ունեն այս ընկերության հետ իրենց աշխատանքային գործունեության մեջ: Դա նշանակում է, որ հարյուրավոր երեխաներ դուրս չեն գա Հայաստանից և կկարողանան միջազգային որակի աշխատանք գտնել Հայաստանում»:- նշեց ՀՀ կրթության և գիտության նախարարը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը նախարարին ներկայացրեց ընկերության ձեռքբերումներն ու ուսումնական գործընթացի համար ստեղծված պայմանները:

Այցի ավարտին ԿԳ նախարարը հանդիպում ունեցավ նաև ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամների հետ, որտեղ քննարկվեցին կրթական համակարգի և ՏՏ ընկերությունների համագործակցությանն առնչվող գործնական հարցեր:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59