Տնտեսական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 419.00+0.00 EUR SELL - 422.00-2.00
OIL:  BRENT - 104.32-4.09 WTI - 100.05-3.26
COMEX:  GOLD - 4366.20+0.04 SILVER - 64.55+2.30
COMEX:  PLATINUM - 1797.60+1.24
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 153.62-0.55 EUR/GBP - 1.1596-0.04
FOREX:  EUR/USD - 1.1596-0.04 GBP/USD - 1.3518+0.19
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
103.5 մլն դրամ՝ Հայաստանում գինեգործությանը զարկ տալու նպատակով
23/06/2016 13:32
Կիսվել

103.5 մլն դրամ՝ Հայաստանում գինեգործությանը զարկ տալու նպատակով

Հայաստանում ստեղծվում է Խաղողագործության և գինեգործության հիմնադրամ: Համապատասխան որոշումն ընդունվեց ՀՀ կառավարության նիստում: Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ 2016 թվականի ինն ամսում պետական բյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից հատկացվում է 103 մլն 500 հազար դրամ` հիմնադրամի ստեղծման նպատակով:

«Այս որոշման ընդունումը պայմանավորված է խաղողագործության և գինեգործության ոլորտներում արձանագրված հաջողություններն ամրապնդելու և զարգացման հետագա ընթացքն ապահովելու անհրաժեշտությամբ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց նախարարը:

Նրա խոսքով` խաղողագործության և խաղողի հումքով ոգելից խմիչքների արտադրության ոլորտներում վերջին տարիներին իրականացված բազմաբնույթ և մեծածավալ աշխատանքների շնորհիվ նկատվում են խաղողի արտադրության վերականգնման և գինեգործության զարգացման ակնհայտ միտումներ, սակայն ոլորտներում առկա հիմնական խնդիրների վերլուծությունը ցույց է տվել, որ անհրաժեշտ է իրականացնել ներկա իրավիճակի բարելավմանն և հնարավորությունների ամրապնդմանն ուղղված լուրջ քայլեր:

Ըստ Կարապետյանի` նախորդ տարվա գինեգործական արտադրանքի արտահանման և խաղողի բերքի մթերման հետ կապված խնդիրները ցույց են տվել, որ օբյեկտիվ տնտեսական բնույթի պատճառներից բացի, դրանք պայմանավորված են նաև այն հանգամանքով, որ Հայաստանում գրանցված տվյալ ոլորտի միություններն ի զորու չեն կյանքի կոչել ոլորտի զարգացմանն ուղղված միասնական քաղաքականություն: Բացի այդ, թե գործադիր իշխանությունը, թե վերը նշված միությունները դեռևս չեն գտել արդյունավետ ուղիներ, որոնք հնարավորություն կընձեռեին բարձրացնելու արտադրանքի որակը, ընդլայնելու ապրանքի տեսականին, ձևավորելու հայկական միասնական բրենդը և բարձրացնելու դրա ճանաչելիությունը: Մինչդեռ դրանք են այն հիմնական շարժիչները, որոնք նպաստում են վաճառքի աճին, ուստի՝ նաև ոլորտի հետագա զարգացմանը:

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ լուրջ ակնկալիքներ ունի այս հիմնադրամի ստեղծումից, պետք է աշխատանք տանել, որպեսզի ոլորտի արտադրանքի արտահանումն աճի: «Վրաստանում մեծ արդյունք է գրանցվել նմանօրինակ հիմնադրամի գործունեության արդյունքում: Հինգ ամսվա ընթացքում այնտեղից արտահանվել է մոտ 25 մլն շիշ գինի: Այդ ակնկալիքով մենք ստեղծում ենք այս հիմնադրամը»,- ասաց վարչապետը:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67