Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+2.00 EUR SELL - 405.00+1.00
OIL:  BRENT - 116.17+1.76 WTI - 103.27+1.80
COMEX:  GOLD - 3992.00-1.30 SILVER - 51.84-2.56
COMEX:  PLATINUM - 1459.20-3.98
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.4-0.23 EUR/GBP - 1.119+0.41
FOREX:  EUR/USD - 1.119+0.41 GBP/USD - 1.3391+0.53
STOCKS RUS:  RTSI - 977.07-0.69
STOCKS US: DOW JONES - 52342.56-0.25 NASDAQ - 26184.72-1.38
STOCKS US: S&P 500 - 7720.39-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 63290.11-2.12 TOPIX - 3965.07-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.42+1.46 SSEC - 3599.02-1.44
STOCKS EUR:  FTSE100 - 10722.07+0.26 CAC40 - 7970.00+1.05
STOCKS EUR:  DAX - 26039.68+1.31
30/10/2026  CBA:  USD - 360.14-0.16 GBP - 483.67+3.64
30/10/2026  CBA:  EURO - 403.36+1.66
30/10/2026  CBA:  GOLD - 46620-202 SILVER - 606.96-15.91
ՊԵԿ. ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ
28/06/2016 15:21
Կիսվել

ՊԵԿ. ստուգումների քանակը կրճատվել է շուրջ 3 անգամ, մեկ ստուգմամբ արձանագրված գումարն ավելացել է 2.1 անգամ

ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահ Հովհաննես Հովսեփյանը, 2016թ. մարտի 3-ից ստանձնելով պետական եկամուտների կոմիտեի ղեկավարումը, համակարգի առջև խնդիր է դրել՝ հավասար մրցակցային պայմանների ապահովմամբ նպաստել երկրում գործարար մթնոլորտի բարելավմանը, ներկրման ու արտահանման մրցակցային շուկաների ստեղծմանը, ներդրումային միջավայրի խթանմանը և այդ ուղղությամբ հստակ հանձնարարականներ տվել պատասխանատու ստորաբաժանումներին: ՕՀՎ 4-րդ` կազմակերպական և տեղեկատվական բաժնի պետ, Հ/Ծ գնդապետ Աշոտ Զաքարյանի խոսքով` օպերատիվ հետախուզության վարչության առջև խնդիր է դրվել հսկողական միջոցառումներն իրականացնել` զերծ մնալով բիզնեսի գործունեությանը չհիմնավորված միջամտություններից և տնտեսվարողներին անհարկի անհանգստություն պատճառելուց: Մասնավորապես, հնարավոր ռիսկային երևույթների բացահայտման նպատակով վերլուծական գործիքների կիրառմամբ, համապարփակ վերլուծություններով և նախորդ ժամանակաշրջանների հետ հաշվետվական տվյալների համադրումներով նախևառաջ վեր հանել անբարեխիղճ հարկային պահվածք դրսևորած տնտեսվարողներին, ապա նոր միայն նրանց նկատմամբ իրականացնել հսկողություն: Հովհաննես Հովսեփյանի հանձնարարությամբ վարչության կողմից առավել ուշադրություն է դարձվել հատկապես գործարքների փաստաթղթաշրջանառության կանոնների շրջանցման մեխանիզմներին, իրական ծավալների և արժեքների թերհայտարարագրման խնդիրներին: Ըստ Աշոտ Զաքարյանի, կոմիտեի ղեկավարի կողմից կարևորվել է նաև մանրածախ առևտրի ցանցերում` առավելապես ներմուծող կազմակերպությունների մասով, անապրանք գործարքների, փոխկապակցված ընկերություններին նպատակային գներով իրացման, ապրանքների կամ ծառայությունների գների, իրացման շրջանառությունների թերհայտարարագրմամբ պայմանավորված շահութաբերության ցածր մակարդակի դեպքերի հայտնաբերումը, ինչպես նաև աշխատողների թվաքանակի և իրական աշխատավարձի հայտարարագրման խնդիրների հիմնովին կարգավորումը: Առանձնակի ուշադրություն է դարձվել մոնիթորինգի, արտաքին դիտարկման, ռիսկերի հիման վրա հարկային հսկողությանն` առավել հասցեական և թիրախային դարձնելով վարչության կողմից ձեռնարկված յուրաքանչյուր միջոցառում:

ՕՀՎ 4-րդ բաժնի պետի դիտարկմամաբ, վարչարարական նոր մոտեցումներով պայմանավորված, օպերատիվ հետախուզության վարչության 2016-ի մարտ-մայիս ամիսներին արձանագրված ցուցանիշները թիրախային հսկողության արդյունք են. «2016-ի մարտ-մայիս ամիսներին իրականացվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 74 ստուգում` 2015-ի նույն ժամանակահատվածի 191-ի դիմաց: Արդյունքում արձանագրվել է 1 միլիարդ 68 միլիոն դրամ, ստուգումների քանակը նվազել է 2.6 անգամ, արդյունքում մեկ ստուգմամբ արձանագրված գումարն այս տարի ավելացել է 2.1 անգամ: 2015թ. մարտ-մայիս ամիսներին միջինը մեկ ստուգումով արձանագրվել էր 6 միլիոն 900 հազար դրամ, իսկ 2016թ.-ի նույն ժամանակահատվածում՝ 14 միլիոն 400 հազար դրամ»: ՊԵԿ նախագահի հանձնարարականով, մինչ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելը, համապարփակ ուսումնասիրվում, վերլուծվում է ռիսկային համարվող տնտեսվարողի գործունեությունը, ինչի արդյունքում էլ ՕՀՎ աշխատակիցները ներկայացնում են հիմնավորված միջնորդություն՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ անցկացնելու համար. «Ընտրվում են այն սուբյեկտները, որոնք պարբերաբար իրականացնում են անփաստաթուղթ գործարքներ: Արտաքին դիտումներից և համապատասխան տեղեկություններ ձեռքբերելուց հետո են միայն ՕՀՎ աշխատակիցները միջամտում նրանց  աշխատանքին. սա կոմիտեի նախագահի հստակ հանձնարարականն է»,-նշել է Աշոտ Զաքարյանը: Շարունակական բարեփոխումներով որդեգրված գործելաոճի և նոր մոտեցումների արդյունքում հաջողվել է նաև օպերատիվ-հետախուզական համեմատաբար քիչ միջոցառումներով էապես ավելացնել լրացուցիչ հարկային մուտքերը: Այսպես, 2016-ի մարտ-մայիս ամիսներին վարչությունն իրականացրել է օպերատիվ-հետախուզական 583 միջոցառում, 2015-ի նույն ժամանակահատվածում՝ 763 միջոցառում, այսինքն, այս տարի արդեն իսկ 180-ով կամ 23%-ով նվազել է օպերատիվ-հետախուզական միջոցառումների քանակը, փոխարենը  2016թ. մարտ-մայիս ամիսներին կազմվել են վարչական ակտեր 146 միլիոն 300 հազար դրամով ավելի` 2015-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Կրկնապատկվել է մեկ օպերատիվ-հետախուզական միջոցառմամբ արձանագրված միջին գումարը` 2015թ.-ի մոտ 400 հազար դրամից դառնալով 800 հազար դրամ:

30/10/2026
դրամ
Դոլար (USD)
360.14
-0.16
Եվրո (EUR)
403.36
+1.66
Ռուբլի (RUR)
4.4854
+0.0103
Լարի (GEL)
138.78
-0.12
46620
-202
Արծաթ
606.96
-15.91