Տնտեսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 366.50+0.00
EUR BUY - 418.00+1.50 EUR SELL - 422.00+0.50
OIL:  BRENT - 85.00-5.65 WTI - 81.19-4.11
COMEX:  GOLD - 4057.00+0.20 SILVER - 57.67+0.14
COMEX:  PLATINUM - 1654.20-0.27
LME:  ALUMINIUM - 3184.00-0.27 COPPER - 13791.00-0.12
LME:  NICKEL - 17249.00+0.09 TIN - 55268.00+2.50
LME:  LEAD - 1877.50-1.00 ZINC - 3643.00+1.43
FOREX:  USD/JPY - 157.58-0.15 EUR/GBP - 1.1506-0.18
FOREX:  EUR/USD - 1.1506-0.18 GBP/USD - 1.3426-0.40
STOCKS RUS:  RTSI - 890.25+0.87
STOCKS US: DOW JONES - 53178.41+1.32 NASDAQ - 25913.90+2.13
STOCKS US: S&P 500 - 7600.50+1.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63754.90-0.94 TOPIX - 3960.03-1.08
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.40+0.48 SSEC - 3809.66-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10857.70-0.10 CAC40 - 8613.82+1.22
STOCKS EUR:  DAX - 26001.31+1.45
03/08/2026  CBA:  USD - 365.98-0.22 GBP - 492.65+0.4
03/08/2026  CBA:  EURO - 421.76+0.63
03/08/2026  CBA:  GOLD - 47379-1023 SILVER - 679.22-4.3
Արփինե Հովհաննիսյանը Փարիզում մասնակցել է ՀՀ-ում ներդրումների իրավական ասպեկտներին նվիրված համաժողովին
29/06/2016 20:22
Կիսվել

Արփինե Հովհաննիսյանը Փարիզում մասնակցել է ՀՀ-ում ներդրումների իրավական ասպեկտներին նվիրված համաժողովին

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հունիսի 28-ին մասնակցել է «Հայաստանի Հանրապետությունում ներդրումների իրավական ասպեկտները» թեմայով իրավաբանների համար նախատեսված փարիզյան համաժողովին:

Նախարարը կարևորել է նման միջոցառումների անցկացումը և նշել, որ դրանք նպաստում են կոնկրետ երկրի ներդրումային դաշտի վերաբերյալ պատշաճ տեղեկատվություն ստանալուն և հնարավոր ներդրողների կողմից  ճիշտ որոշումներ կայացնելուն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախարարն իր ելույթում անդրադարձել է օտարերկրյա ներդրումների համար նախատեսված օրենսդրական հենքերին և ներդրված մեխանիզմներին, այնուհետև ներկայացրել տնտեսության մի շարք ոլորտներ, որոնք առավել գրավիչ են  պոտենցիալ ներդրողների համար, ինչպես նաև անդրադարձել է օտարերկրյա ներդրումների համար հայաստանյան շուկայի ներուժին՝ պայմանավորված թե՛ ԵԱՏՄ անդամակցությամբ, և թե ԵՄ հետ գործող GSP+ համաձայնագրով ընձեռնված հնարավորություններով:

Իր խոսքում նախարար Արփինե Հովհաննիսյանը մատնանշել է նաև, որ ԱՊՀ անդամ պետությունների շարքում Հայաստանը ներդրումների համար ամենաազատ երկրներից մեկն է: Համաշխարհային բանկի «Doing Business» 2016 թվականի գնահատման ինդեքսում Հայաստանը բարելավել է իր դիրքերը՝ զբաղեցնելով 35-րդ տեղը:

Նախարարի խոսքով՝ Հայաստանի Հանրապետության ներդրումային քաղաքականությունը Հայաստանի կառավարության առանցքային ուղղություններից է: «Արդյունավետ ներդրումային քաղաքականություն իրականացնելու նպատակով Հայաստանը հայտարարել և վարում է «բաց դռների» քաղաքականություն՝ չկիրառելով գրեթե ոչ մի սահմանափակում  ներդրումային գործունեություն ծավալողների նկատմամբ և դա երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ ու օրենքներով»,- ասել է Արփինե Հովհաննիսյանը:

03/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.98
-0.22
Եվրո (EUR)
421.76
+0.63
Ռուբլի (RUR)
4.5639
-0.0426
Լարի (GEL)
139.54
+0.02
47379
-1023
Արծաթ
679.22
-4.3