ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀԻՓՈԹԵՔԱՅԻՆ ՎԱՐԿԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԾԱՎԱԼԸ ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ԿՐՃԱՏՎԵԼ Է 5 ԱՆԳԱՄ
Ռուսաստանում Բնակարանների Հիփոթեքային Վարկավորման Գործակալության (АИЖК) նախնական վիճակագրական տվյալների համաձայն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ բանկերի կողմից տրամադրված հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կրճատվել է մոտ 5 անգամ: Հաշվետու ժամանակահատվածում հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 27.30 մլրդ ռուբլի: Վերլուծաբանների կանխատեսմամբ հիփոթեքային վարկերի ընդհանուր ծավալը 2009թ. ընթացքում կշարունակի կրճատվել: Բնակարանների Հիփոթեքային Վարկավորման Գործակալության (АИЖК) հաշվարկած տվյալների համաձայն հիփոթեքային շուկայում կայունության հաստատման համար կպահանջվի ավելի քան 200 մլրդ ռուբլի: