Տնտեսական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 367.00+1.00
EUR BUY - 413.50-0.50 EUR SELL - 419.00+0.00
OIL:  BRENT - 92.20+4.22 WTI - 85.34+3.04
COMEX:  GOLD - 4097.10+2.44 SILVER - 58.84+4.42
COMEX:  PLATINUM - 1673.70+3.47
LME:  ALUMINIUM - 3150.50-0.60 COPPER - 13525.50-0.11
LME:  NICKEL - 16961.00+1.16 TIN - 53230.00+1.20
LME:  LEAD - 1883.00+0.78 ZINC - 3525.50-1.14
FOREX:  USD/JPY - 163.11+0.40 EUR/GBP - 1.1404-0.05
FOREX:  EUR/USD - 1.1404-0.05 GBP/USD - 1.3383-0.38
STOCKS RUS:  RTSI - 833.64+3.59
STOCKS US: DOW JONES - 52224.64+0.74 NASDAQ - 25837.21+1.29
STOCKS US: S&P 500 - 7509.20+0.89
STOCKS JAPAN:  NIKKEI - 66115.60-0.18 TOPIX - 4033.13+0.45
STOCKS CHINA:  HANG SENG - 24892.66-0.95 SSEC - 3867.03+0.07
STOCKS EUR:  FTSE100 - 10585.91+0.58 CAC40 - 8363.14+0.28
STOCKS EUR:  DAX - 25011.35+0.66
22/07/2026  CBA:  USD - 366.89+0.21 GBP - 490.57-1.44
22/07/2026  CBA:  EURO - 418.36-0.39
22/07/2026  CBA:  GOLD - 47800+602 SILVER - 694.65+24.91
Հայերի գենետիկ կոդում ամրագրված է ձեռնարկատիրական ջիղը
07/07/2016 18:51
Կիսվել

Հայերի գենետիկ կոդում ամրագրված է ձեռնարկատիրական ջիղը

Հայաստանը հայտնի է իր առևտրական, գործարար ոճով, հայերի գենետիկ կոդում ամրագրված է ձեռնարկատիրական ջիղը, որի իրացման համար պետք է տարածք ու բարենպաստ օրենսդրություն ստեղծել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` հուլիսի 7-ին «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտներն ու հնարավորությունները Հայաստանում» համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին: Նա իր երախտագիտությունը հայտնեց ՀՀ վարչապետին նշյալ ֆորումի ն մասնակցության համար` նշելով, որ նրա ներկայությունը խորհրդանշում է լավ գործարար միջավայր ստեղծելու կառավարության կողմից ներդրվող ջանքերը: «Մեզ բոլորիս միավորում է մեկ ընդհանուր նպատակ` ավելի շատ եվրոպական գործընկերներ ունենալ, ովքեր Հայաստանում առևտուր ու ներդրումներ կանեն: Գալիք ամիսներին կկարողանանք բիզնես համայնքի ու Եվրոպական բիզնես ասոցիացիայի համագործակցությամբ նոր էջ բացել»,-ասաց Սվիտալսկին:

Խոսելով համաշխարհային տնտեսության առջև ծառացած խնդիրներից` ԵՄ դեսպանը նկատեց, որ տնտեսական աճ ապահովելու հարցը շատ երկրներում, այդ թվում` ԵԱՏՄ և ԵՄ անդամ-պետություններում, մարտահրավեր է: «Հուսով եմ, որ մենք կկարողանանք օգտվել Հայաստանի հավելյալ արժեքից. Հայաստանը բնականորեն կամրջող երկիր է, հայերը գիտեն ինչպես կամուրջներ կառուցել այլ մշակույթների, հեռավոր տարածքների հետ»,-նշեց եվրոպացի պատվիրակը:

Սվիտալսկին ընդգծեց նաև, որ Հայաստանի ու Եվրամիության համագործակցության տեսանկյունից ներկայում կարևոր շրջափուլ է: «Եվրոպացի գործարարների համար Հայաստանի միջավայրը շատ բարենպաստ է, մենք գնահատում ենք այդ ջանքերը, հիմա մնում է այդ միջավայրը վերածել ներդրումների ու առևտրական հարաբերությունների»,-եզրափակեց Պյոտր Սվիտալսկին:

22/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.89
+0.21
Եվրո (EUR)
418.36
-0.39
Ռուբլի (RUR)
4.6857
+0.0289
Լարի (GEL)
139.59
+0.09
47800
+602
Արծաթ
694.65
+24.91