Սոցիալական

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 417.00-2.00 EUR SELL - 422.50+0.50
OIL:  BRENT - 107.77+3.31 WTI - 103.12+3.07
COMEX:  GOLD - 4378.60+0.28 SILVER - 64.26-0.45
COMEX:  PLATINUM - 1803.60+0.33
LME:  ALUMINIUM - 3253.00+1.01 COPPER - 14240.00+1.81
LME:  NICKEL - 16469.00-1.68 TIN - 53364.00-2.65
LME:  LEAD - 1892.00+0.26 ZINC - 3881.00+5.09
FOREX:  USD/JPY - 154.1+0.31 EUR/GBP - 1.157-0.22
FOREX:  EUR/USD - 1.157-0.22 GBP/USD - 1.3503-0.11
STOCKS RUS:  RTSI - 852.84+2.19
STOCKS US: DOW JONES - 52573.29+0.37 NASDAQ - 26333.04+0.30
STOCKS US: S&P 500 - 7656.98+0.27
STOCKS JAPAN:  NIKKEI - 64011.34-1.93 TOPIX - 4028.30-0.65
STOCKS CHINA:  HANG SENG - 24805.63-0.60 SSEC - 3888.11-1.18
STOCKS EUR:  FTSE100 - 10650.44-0.18 CAC40 - 8179.77+0.28
STOCKS EUR:  DAX - 25568.56-0.03
11/09/2026  CBA:  USD - 363.28-0.61 GBP - 490.61-1.99
11/09/2026  CBA:  EURO - 421.11-1.98
11/09/2026  CBA:  GOLD - 50987-664 SILVER - 767.47-7.67
Վիվասել-ՄՏՍ. կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը
08/07/2016 13:31
Կիսվել

Վիվասել-ՄՏՍ. կայացել է «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական 12-րդ փառատոնի հանդիսավոր փակման համերգը

Հայաստանի ազգային պատկերասրահի որմնանկարների սրահում 2005թ.-ից իրականացվող և երեք տարի անց՝ ՀՀ մշակույթի նախարարության մշակութային միջոցառումների պետական աջակցության ծրագրում ընդգրկված` «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը, սպասված իրադարձություն է բարձրարժեք արվեստը գնահատող հանդիսատեսի համար:

«Արվեստների պատկերասրահ» մշակութային հիմնադրամի նախաձեռնությամբ (նախագահ` Մարիամ Շահինյան), ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ և ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ  հունիսի 18-ից  հուլիսի  7-ը կայացած փառատոնն իր հագեցած ծրագրով դարձյալ գեղեցիկը վայելելու հրաշալի առիթ դարձավ դասական երաժշտության սիրահարների համար:

Փառատոնի հանդիսավոր փակման պատիվը տրվել էր «Հովեր-Սեպտետ» անսամբլին (գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ ՀՀ վաստակավոր գործիչ Սոնա Հովհաննիսյան):

Խումբը ձևավորվել է 2011թ.-ին՝ «Հովեր» պետական կամերային երգչախմբի մեներգիչներից: Անսամբլի երգացանկում ընդգրկված են Կոմիտասի՝ արական կազմի համար գրված պատարագը, աշխարհիկ խմբերգերը, ժողովրդական մի շարք երգերի մշակումները: Կան նաև արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից ստեղծագործություններ: Փառատոնի փակման ծրագրում հնչեցին Կոմիտաս, Սայաթ-Նովա, Ա. Պիարտ, Ք. Պենդերեցկի, Ա. Ավանեսով:

«Սերունդներին ոգեղեն սնունդ մատուցելն ամենագրագետ ռազմավարությունն է: Այն ձևավորում է մարդու զգայական ներքնաշխարհը, ստիպում գեղեցիկ մտածել և վեհ նպատակներ ունենալ: Փորձեք երաժշտության միջոցով ունկնդրին ներկայացնել մարդկային բոլոր ապրումները. սերը, հուզմունքը, անգամ՝ զայրույթը… Միևնույնն է՝ ընդամենը յոթ նոտայի միջոցով փոխանցվող ստեղծագործությունը կատարյալ է լինելու: Ուզում եմ հավատալ, որ փառատոնն այս տարի ևս ծառայեց համամարդկայինը գնահատելու՝ իր նպատակին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Որպես գլխավոր գործընկերը, Հայաստանում հեռահաղորդակցության առաջատար օպերատոր ՎիվաՍել-ՄՏՍ-ն աջակցության իր առաքելությունը ստանձնել է 2006թ.-ից: Ամենամյա փառատոնի կազմակերպման նպատակով ընկերությունն այդ ընթացքում հատկացրել է 119.5 միլիոն դրամ:

11/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.28
-0.61
Եվրո (EUR)
421.11
-1.98
Ռուբլի (RUR)
4.2971
+0.008
Լարի (GEL)
139.37
-0.06
50987
-664
Արծաթ
767.47
-7.67