ՌՈՒՍԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱԿԱՍ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ Է
Ռուստանն իր հակաճգնաժամային քաղաքականության արդյունավետությամբ զիջում է Մեծ Բրիտանիային, Կանադային, Գերմանիային, ԱՄՆ-ին, Ֆրանսիային, Ղազախստանին և Ուկրաինային: Այսպիսի եզրակացության են եկել վերլուծաբանները` ուսումնասիրելով վերը նշված երկրներում ՀՆԱ-ն, գնաճը, գործազրկության մակարդակը, ինչպես նաև արդյունաբերական արտադրության, առևտրի, ներդրումնների ծավալների և ֆոնդային բորսաներում ինդեքսների փոփոխության դինամիկան: Այս ցուցանիշների հիման վրա վերլուծաբանները հաշվարկել են այդ երկրներում կառավարության հակաճգնաժամային քաղաքանության արդյունավետության ինդեքս, որը Մեծ Բրիտանիայում կազմել է 0,898, Ֆրանսիայում` 0,295, Ղազախստանում` 0,696, Ուկրաինայում` 0,819, իսկ Ռուսաստանում այդ ինդեքսը կազմել է 1,048: