Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Հայաստանում աշխատանք է փնտրում 95.800 մարդ
14/07/2016 14:03
Կիսվել

Հայաստանում աշխատանք է փնտրում 95.800 մարդ

2016թ. հունիսի 1-ի դրությամբ հանրապետությունում աշխատանք է փնտրում 95 հազար 800 մարդ, որոնցից 62 հազար 900-ը կանայք են, 23 հազար 200-ը` երիտասարդ:

Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալությունը: 

Ըստ գործակալության տվյալների՝  այդ ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է 14.6 տոկոսով: Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 82.7 տոկոսը: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ աճել է  6,6 տոկոսով: Շարունակվում է բարձր մնալ  գործազուրկ կանանց թիվը՝ գործազուրկների թվի  68.3 տոկոսը: Երիտասարդների թվաքանակը կազմում է գործազուրկների 24.6 տոկոսը, իսկ հաշմանդամություն ունեցող անձինք` 3,5 տոկոսը: Գործազուրկների թվաքանակում առաջին անգամ աշխատանք փնտրողների թիվը կազմում է 49.9%:

Աշխատաշուկայում պահանջարկված են բարձրագույն կրթություն ունեցող բժիշկները, սակայն հիմնականում՝ մարզերում, տնտեսագետները, ծրագրավորողերը,  ճարտարագետները, հաշվապահները: Միջին մասնագիտական կրթությամբ բուժքույրերը, դեղագետները, դեղագործները, դիզայներները, վաճառողները, մատուցողները, խոհարարները, հացթուխները, վարսահարդարները, իսկ  նախնական կրթությամբ՝ ավտովերանորոգողները, ավտոէլեկտրիկները, էլեկտրիկները, կարողները, վարորդները, փականագործները, եռակցողները, դերձակները և բանվորական այլ  մասնագիտություններ ունեցողները:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2