12/05/2009 17:55
ՎԻՎԱՍԵԼ-ՄՏՍ – ԵՎՐԱՏԵՍԻԼ 2009 ՔՆԵԱՐԿՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ
Տարվա մեծագույն երաժշտական իրադարձությունը` 54-րդ «Եվրատեսիլը» տեղի կունենա մայիսի 12-16-ը Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Այս տարի Հայաստանը մրցույթում կներկայացնեն Ինգա և Անուշ Արշակյանները: Հանրաճանաչ մրցույթի ընթացքում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդները հնարավորություն ունեն քվեարկելու իրենց նախընտրած երգի օգտին: Մրցույթը բաղկացած է երկու կիսաեզրափակչից և եզրափակչից: Կիզաեզրափակիչ փուլերը անց են կացվելու մայիսի 12-ին և 14-ին, իսկ եզրափակիչը` 16-ին:
Դուք կարող եք քվեարկել նախընտրած երգի օգտին` ուղարկելով մասնակից երկրի համարը պարունակող SMS 7708 Կարճ Համարին կամ զանգահարելով 0900990 համարին` վերջում նշելով մասնակից երկրի համարը (օր. 090099002): Քվեարկության համար նախատեսված ժամանակահատվածը և պայմանները կհայտարարվեն մրցույթի ընթացքում` հաղորդավարների կողմից:
Քվեարկության կանոնները.
- Արգելվում է քվեարկել սեփական երկրի օգտին:
- Հեռուստադիտողները կարող են մասնակցել քվեարկությանը միայն այն կիսաեզրափակչում, որտեղ ներկայացված է իրենց երկիրը:
- Քվեարկության ժամանակհատվածից դուրս ուղարկված ձայնը կհամարվի անվավեր և չի հաշվարկվի:
- Մեկ բջջային հեռախոսահամարից 7708 Կարճ Համարին թույլատրվում է ուղարկել առավելագույնը 20 SMS:
- Սխալ ձևաչափով քվեները կհամարվեն անվավեր և չեն հաշվարկվի:
7708 Կարճ Համարին ուղարկված մեկ SMS-ի, ինչպես նաև դեպի 0900990 հեռախոսահամար կատարված մեկ զանգի արժեքն է` 260 դրամ (ներառյալ ԱԱՀ): SMS-ի արժեքը գանձվում է անկախ քվեի վավեր կամ անվավեր համարվելուց: «Եվրատեսիլ 2009» երգի մրցույթը կհեռարձակվի մայիսի 12-ին, 14-ին և 16-ին Հայաստանի Հանրային Հեռուստաընկերության ուղիղ եթերում: ՎիվաՍել-ՄՏՍ-ը հաջողություն է մաղթում բոլոր մասնակիցներին:
06/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.34
-0.06
Եվրո (EUR)
402.61
-2.05
Ռուբլի (RUR)
4.4001
-0.0133
Լարի (GEL)
138.95
-0.03
Արծաթ
611.93
+9.52
10:54 07/11/26
10:35 07/11/26
18:40 06/11/26
