
Pokemon GO-ն կրկնապատկել է Nintendo-յի շուկայական կապիտալիզացիան՝ հասցնելով այն 42 մլրդ դոլարի
Ճապոնական Nintendo-ի կողմից թողարկված Pokemon GO-ն խաղը վերջին շրջանի ամենապահանջված մոբայլ հավելվածն է։ Թողարկման պահից մի քանի օրերերի ընթացքում Pokemon GO-ն դարձավ ամենաշատ ներբեռնված մոբայլ խաղը։
Բնական է, որ նման հաջողությունն անդրադարձել է Nintendo-յի շուկայական կապիտալիացիայի վրա։ Վերջին 7 բորսայական շրջանի ընթացքում ընկերության բաժնետոմսերի արժեքն աճել է երկու անգամ՝ կապիտալիզացիան հասցնելով 42.5 միլիարդ դոլարի։
Pokemon GO-ն առայժմ հասանելի է միայն 35 երկրում, սա նշանակում է, որ բաժնետոմսերի արժեքը դեռևս աճի տեղ ունի։