Սոցիալական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 400.00+0.00 EUR SELL - 403.50+0.50
OIL:  BRENT - 91.70-5.02 WTI - 85.91-4.15
COMEX:  GOLD - 4105.00+0.96 SILVER - 52.56+1.37
COMEX:  PLATINUM - 1577.60+2.02
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 157.96-0.19 EUR/GBP - 1.1221+0.55
FOREX:  EUR/USD - 1.1221+0.55 GBP/USD - 1.3445+0.46
STOCKS RUS:  RTSI - 939.40-1.10
STOCKS US: DOW JONES - 52389.75+2.15 NASDAQ - 25253.14+2.74
STOCKS US: S&P 500 - 7549.94+2.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60459.58+2.87 TOPIX - 3893.71+1.98
STOCKS CHINA:  HANG SENG - 24557.04+0.44 SSEC - 3663.72+0.08
STOCKS EUR:  FTSE100 - 10782.87+1.02 CAC40 - 8233.30+1.16
STOCKS EUR:  DAX - 26267.19+1.73
10/11/2026  CBA:  USD - 360.43+0 GBP - 484.06+0.4
10/11/2026  CBA:  EURO - 404.55+1.19
10/11/2026  CBA:  GOLD - 47708+781 SILVER - 609.82+7.01
Coca-Cola և ԱՄՆ ՄԶԳ. ուժերի համատեղում Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանության համար
20/07/2016 19:57
Կիսվել

Coca-Cola և ԱՄՆ ՄԶԳ. ուժերի համատեղում Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանության համար

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը և Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը կհամատեղեն ուժերն Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանության համար: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, հուլիսի 20-ին Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը և ՀՀ բնապահպանության նախարարությունը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որի նպատակն է բարելավել ջրային ռեսուրսների կառավարումը Հայաստանի ամբողջ տարածքում՝ մասնավորապես նպաստելով Արարատյան դաշտում ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանն ու կառավարմանը: Ծրագրի նպատակն է զսպել Արարատյան դաշտում ստորգետնյա ջրերի օգտագործման տեմպը՝ այն կայուն մակարդակի հասցնելով և աջակցելով համայնքի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

«Նման խոշոր խնդրի լուծման համար անհրաժեշտ են գործընկերություններ և համագործակցություն: Տարիներ շարունակ ԱՄՆ ՄԶԳ-ը սերտորեն գործակցել է ՀՀ կառավարության ու մյուս գործընկերների հետ Արարատյան դաշտի ջրային պաշարների օգտագործման ու երաշխավորման համակարգված մոտեցումների շուրջ: Կառավարությունն արձագանքել է մի շարք ձևերով, մասնավորապես՝ թույլատրելի ձկնաբուծական տնտեսությունների քանակի կրճատմամբ և անօրինական ու լքված ջրհորների փակմամբ: Սրանք լավ քայլեր են, սրանք անհրաժեշտ քայլեր են, սակայն ավելին պետք է արվի, ու այսօր ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ու ՀՀ բնապահպանության նախարարության միջև ձևավորվող այս դաշինքի շնորհիվ կարվի ավելին», – ասաց ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ  Միլսը:

Ստորգետնյա ջրային պաշարների նվազող մակարդակը և ձկնաբուծարանների կողմից դրանց անվերահսկելի օգտագործումն առանց խմելու և ոռոգման ջրի կայուն մատակարարման է թողել Արարատի և Արմավիրի մարզերում մոտ 30 համայնք: 2016-ին, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության համատեղ ուժերով կվերակառուցվի Հայանիստ համայնքի ոռոգման համակարգը՝ վերականգնելով ավելի քան 40 հա գյուղատնտեսական նշանակության հողերի ջրամատակարարումը: Հաջորդ փուլում 20 ձկնաբուծարանում վերահսկման և տվյալների ձեռքբերման (SCADA) համակարգեր կտեղադրվեն, ծրագրի շրջանակում էլ կընդգրկվի ստորգետնյա ջրային ռեսուրսների պակաս ունեցող ավելի մեծ տարածք:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծել է հուշագրի կարևորությունն ու երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող դրական ազդեցությունը: «Ջրային ռեսուրսների կառավարումն ու համայնքային զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերութան կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության հիմնական ուղղություններից են: Ուստի մեր ընկերությունը շատ է արժևորում այս հուշագրի և մասնավորապես ոռոգման այս ծրագրի իրականացումը, քանի որ այն միտված է ջրային ռեսուրսների պատասխանատու և արդյունավետ օգտագործմանն ու միաժամանակ կնպաստի Հայանիստի և Արարատյան դաշտի այլ համայնքների կայուն զարգացմանը»,- նշել է Այուպովան:

Բարձր գնահատելով ԱՄՆ ՄԶԳ ցուցաբերած աջակցությունը, ինչպես նաև ողջունելով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության որդեգրած կորպորատիվ սոցիալական պատասխանատվության քաղաքականությունը ՀՀ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեխանիզմների ներդրման հարցում՝ ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանը մասնավորապես նշել է. «Իրականացվող ծրագիրը համահունչ է Հայաստանի որդեգրած քաղաքականությանը: Գիտական առաջադեմ տեխնոլոգիաների կիրառումը ռեսուրսների համալիր պահպանության նպատակով էապես կնպաստի Արարատյան դաշտի ստորգետնյա ջրային պաշարների պահպանության, արդյունավետ ու խնայողաբար կառավարման և այն կայուն մակարդակի հասցնելու մեր ջանքերին»: Փոխըմբռնման հուշագրի շրջանակում կողմերը նաև համատեղ ջանքերով կկազմակերպեն ջրային ռեսուրսների կառավարման հեքեթոն՝ Water Ideathon, խնդիրը հանրության լայն շրջանակում քննարկելու և Հայաստանում ջրային ռեսուրսների կառավարման մարտահրավերները հաղթահարելուն նպաստող նոր գաղափարներ հավաքագրելու նպատակով:

10/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0
Եվրո (EUR)
404.55
+1.19
Ռուբլի (RUR)
4.3579
-0.0208
Լարի (GEL)
138.92
-0.02
47708
+781
Արծաթ
609.82
+7.01