2016թ. առաջին կիսամյակում Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունը կրճատվել է 4.9%-ով
ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2016թ.-ի առաջին կիսամյակում Հայաստանում արտադրվել է 3 606.2 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշից պակաս է 4.9%-ով։
Մասնավորապես, ՋԷԿ-երի արտադրության ծավալները կրճատվել են 22%-ով և կազմել 841.2 մլն կՎտ ժամ, իսկ ՀԷԿ-երի արտադրության ծավալներն աճել են 3.9%-ով և կազմել 1 237.5 մլն կՎտ ժամ։ ՀԱԷԿ-ի կողմից վերոնշյալ ժամանակահատվածում արտադրվել է 1 526.6 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2015թ.-ի համանման ցուցանիշից ավել է 0.4%-ով, իսկ այլ աղբյուրների կողմից արտադրված էլեկտրաէներգիայի ծավալը կրճատվել է 57.1%-ով և կազմել 0.9 մլն կՎտ ժամ։