MOODY'S ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային վարկանիշային Moody”s Investors Service գործակալությունը Ուկրաինական կառավարության ազգային և արտարժույթային արժույթներով արտահայտված երկարաժամկետ պարտավորությունների վարկանիշը կրճատել է և սահմանել B2, իսկ արտարժույթով արտահայտված բանկային ավանդների վարկանիշը Ba3 մակարդակից կրճատվել է և սահմանվել B1: Գործակալության վերլուծաբանները կանխատեսել են երկրում շարունակական տնտեսական անկայունության խորացում: