Տնտեսական

USD BUY - 389.00+1.00 USD SELL - 391.00+0.00
EUR BUY - 408.00-1.00 EUR SELL - 411.00-3.00
OIL:  BRENT - 74.41+1.97 WTI - 70.32+2.05
COMEX:  GOLD - 2688.50+1.09 SILVER - 30.99-0.74
COMEX:  PLATINUM - 970.70+0.02
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.32-0.44 EUR/GBP - 1.0473-0.74
FOREX:  EUR/USD - 1.0473-0.74 GBP/USD - 1.2581-0.58
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43870.35+1.06 NASDAQ - 18972.42+0.03
STOCKS US: S&P 500 - 5948.71+0.53
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8149.27+0.79 CAC40 - 7213.32+0.21
STOCKS EUR:  DAX - 19146.17+0.74
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
ԱՄՆ Նյու Յորք քաղաքում Հայաստանում ներդրումների նպատակով ֆորում կանցկացվի
24/08/2016 11:50
Կիսվել

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում Հայաստանում ներդրումների նպատակով ֆորում կանցկացվի

Նյու Յորքում հոկտեմբերի 10-11-ը կայանալու է Հայաստանի տնտեսության մեջ արտաքին ներդրումների ներգրավմանը նվիրված ներդրումային ֆորում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով «Ամերիկայի ձայնը», այս մասին հայտնել է Հայաստանի զարգացման հիմնադրամի ղեկավար Կարեն Մկրտիչեանը:

Նրա խոսքով` Նյու Յորքի ֆինանսական շրջանում՝ Ուոլ սթրիթում կայանալիք միջոցառմանը ելույթներով հանդես կգան Համաշխարհային բանկի եւ Ասիական զարգացման բանկի բարձրաստիճան պաշտոնյաներն ու ընկերությունների ղեկավարներ: Կազմակերպիչները ֆորումին ակնկալում են նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ներկայությունը:

«Սա 15 տարիների ընթացքում առաջին նման միջոցառումն է, եւ մենք դեռեւս չունենք ներդրողների ցուցակ»,- նշել է Մկրտիչեանը:

Ֆորումի կազմակերպիչներն են Հայաստանի կառավարությունն ու Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը ներկա կլինեն առաջատար տնտեսական մեկնաբաններ՝ Hyatt Hotels, ABBYY, Reddit, PicsArt եւ մի շարք այլ ընկերությունների ղեկավարներ:

«Մենք ներկայացնելու ենք Հայաստանի տնտեսության 8 ոլորտ եւ դրանց աջակցմանն ուղղված պետական ծրագրերը: Դրանից բացի, յուրաքանչյուր ոլորտի մասին կխոսեն այդ ոլորտում հաջողություններ արձանագրած ընկերությունների ներկայացուցիչներ», – նշել էր Կարեն Մկրտիչեանը:

Ներդրողներին են ներկայացվելու Հայաստանում արևային էներգիայի, երկաթգծային բեռնափոխադրումների, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման, հանքավայրերի գործարկման, գյուղատնտեսության զարգացման ծրագրերի հեռանկարները ինչպես նաեւ բարձր տեխնոլոգիաների զարգացման հեռանկարները:

Կարեն Մկրտիչեանի խոսքով` չնայած շրջափակմանը եւ կոռուպցիային, Հայաստանի տնտեսությունը կարող է արտերկրյա ներդրողների համար հետաքրքրություն ներկայացնել. «Հայաստանը եվրոպական եւ ամերիկյան ընկերությունների համար հարթակ դառնալու ներուժ ունի, որոնք այնուհետեւ կարող են իրենց արտադրանքը տեղափոխել Ռուսաստան եւ Եվրասիական տնտեսական միության այլ երկրներ առանց մաքսավճարների»:

«Օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը զգալի նվազել է եւ դա կարող է մի շարք պատճառներ ունենալ: Դրանցից մեկն իմ կարծիքով այն է, որ մենք անցումային շրջանում ենք»,- նշել է Մկրտիչեանը:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75