Mercedes-Benz-ը պատրաստվում է GLB քրոսովերի թողարկմանը
Գերմանական Daimler AG-ի վերջին տարիների ամենահաջողված նորամուծություններից մեկը Mercedes-Benz ամենագնացների շարքն է։ Ընկերությունն արդեն իսկ թողարկել է GLA, GLC, GLE և GLS մոդելները. և կարծես թե պակասում է միայն GLB մոդելը։ Հենց այս պակասն էլ ավտոկոնցեռնը պատրաստվում է լրացնել 2019թ.-ին:
GLB-ն կթողարկվի 5 և 7 նստատեղով տարբերակներով։ Քրոսովերը կթողարկվի MFA թափքով։ Նյուն թափքով էլ արտադրվում են Mercedes-Benz A դասի մեքենաները։ GLB մոդելը կառանձնանա նաև իր տեխնոլոգիական հագեցվածությամբ։ Մեքենայի ներսում կառավարման կոճակները կփոխարինվեն սենսորայիններով։ Քրոսովերը նաև հագեցած կլինի ավտոմատ կառավարման զարգացած համակարգով։