Սոցիալական

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 415.00+0.00 EUR SELL - 421.00-1.00
OIL:  BRENT - 72.53-4.93 WTI - 69.35-4.24
COMEX:  GOLD - 3988.20-1.88 SILVER - 58.05-6.40
COMEX:  PLATINUM - 1572.10-3.92
LME:  ALUMINIUM - 3232.50-4.83 COPPER - 13371.00-1.65
LME:  NICKEL - 17172.00-2.32 TIN - 51154.00-4.01
LME:  LEAD - 1934.00-1.02 ZINC - 3492.00-1.81
FOREX:  USD/JPY - 161.71+0.10 EUR/GBP - 1.1366+0.01
FOREX:  EUR/USD - 1.1366+0.01 GBP/USD - 1.3177-0.14
STOCKS RUS:  RTSI - 945.17-4.16
STOCKS US: DOW JONES - 51848.90+0.35 NASDAQ - 25476.64-0.43
STOCKS US: S&P 500 - 7358.22-0.10
STOCKS JAPAN:  NIKKEI - 72366.34+4.61 TOPIX - 4016.47+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 23076.91-1.43 SSEC - 4120.28+0.23
STOCKS EUR:  FTSE100 - 10461.63+0.31 CAC40 - 8385.49+0.54
STOCKS EUR:  DAX - 24740.36-0.62
25/06/2026  CBA:  USD - 368.26+0.33 GBP - 484.89+0.84
25/06/2026  CBA:  EURO - 417.75+0.52
25/06/2026  CBA:  GOLD - 47649-1271 SILVER - 717.49-18.17
ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ – ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹ, ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴ
13/05/2009 16:15
Կիսվել

ԿՈՆՎԵՐՍԲԱՆԿ – ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹ, ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴ

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱՆ հանդես է գալիս իր հինգերորդ ամենամյա նախաձեռնությամբ: Այս տարի մենք կազմակերպել ենք մրցույթ` ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԸ, որպես նախաձեռնություն` խրախուսելու և նպաստելու նորարական առաջարկների ներկայացմանը և աշխարհի տարբեր անկյուններից երիտասարդ հայ տաղանդների բացահայտմանը` նպատակ ունենալով ընդլայնել Գյուղատնտեսության և Գյուղարդյունաբերական Արտադրության, Առևտրի և Մարկետինգի, Ֆինանսների և Ենթակառուցվածքի ոլորտները Հայաստանի Հանրապետությունում:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՏԱՂԱՆԴՆԵՐԻՆ հայտնաբերելու և բացահատելու համար մենք փնտրում ենք հայ երիտասարդներ տարբեր բնագավառներից, ովքեր ցանկանում են արտահայտել իրենց ակնկալիքներն ու գիտելիքները և մասնավորապես ներկայացնել վերը նշված այս կամ այն ոլորտի հետ առնչվող հեղափոխական նախագծեր` Հայաստանի Հանրապետության համար ներգրավելով նոր մեթոդներ, գաղափարներ և ձևաչափեր:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԻՆ կարող են մասնակցել 18-ից 30 տարեկան  անգլերեն և հայերեն լեզուների իմացությամբ, Հայաստանի Հանրապետությունում ծնված կամ Հայկական Համայնքի հետ արյունակցական կապեր ունեցող և ՄՐՑՈՒՅԹԻՆ մասնակցել ցանկացող բոլոր հայ երիտասարդները: Մասնակցությունն անվճար է բոլոր մասնակիցների համար, միայն թե անհրաժեշտ է նախապես գրանցվել:

"Ֆրութֆուլ Արմենիա"-ում, "Կոնվերս բանկ" ՓԲԸ-ում, "Տիեռաս դե Արմենիա" ՓԲԸ-ում, ""Արմենիա" Միջազգային Օդանավակայաններ" ՓԲԸ-ում, "Էյ Դի Էֆ Շոփս" ՓԲԸ-ում ուղղակիորեն կամ անուղղակիորեն աշխատող, ինչպես նաև նրանց հետ այս կամ այն կերպ կապակցված ընկերություններում աշխատող անձանց մասնակցությունը մրցույթին արգելվում է:

ԳՐԱՆՑՈՒՄ

Մրցույթի նախապայմանները բավարարող անձինք պետք է գրանցվեն` լրացնելով www.fafarmenia.org/THE CONTEST վեբ կայքում առկա հարցաթերթիկը: Գրանցումը պետք է կատարվի մինչեւ սույն թվականի օգոստոսի 31-ը:

ՄՐՑՈՒՅԹ   

Մասնակիցը, հիմք ընդունելով 2008 թ. տպագրված "Ֆրութֆուլ Արմենիա. Առաջարկ" գիրքը, որը հասանելի է հետևյալ ինտերնետային կայքում www.fafarmenia.org/event_en_08.htm, սեղմելով "The proposal" (անգլերեն լեզվով), կամ "The Proposal (Armenian)" (հայերեն լեզվով), հրատարակությունը ` pdf ձևաչափով պետք է ներկայացնի բնօրինակ, նորարարական և չտպագրված գրավոր աշխատություն հետևյալ ոլորտներից որևէ մեկի վերաբերյալ:

  1. Գյուղատնտեսություն և Գյուղարդյունաբերական Արտադրություն
  2. Առևտուր և Մարկետինգ
  3. Ֆինանսներ
  4. Ենթակառուցվածք

և եզրակացության մեջ հանդես գա մի հստակ իրականանալի առաջարկով, որը նպատակաուղված է Հայաստանի Հանրապետության վերոնշյալ չորս ոլորտների զարգացմանը:

Աշխատությունը պետք է ներկայացվի երկու գրավոր տարբերակներով` հայերեն և անգլերեն լեզուներով: Մասնակիցը պետք է կարողանա պատշաճ կերպով խոսել երկու լեզուներով և գրել` առնվազն մեկով:

Աշխատությունն ու Տեխնիկական Թերթիկը պետք է ուղարկվեն Ֆրութֆուլ Արմենիա հետևյալ կերպ`

  1. ինտերնետի միջոցով` ուղարկելով այն հետևյալ էլեկտրոնային հասցեին [email protected] մինչև սույն թվականի օգոստոսի 31, 23:30 (Հայաստանի ժամանակով)

    ԿԱՄ

  2. առձեռն, տպված և լազերային սկավառակի վրա մեկ հավելյալ օրինակով` ներկայացնելով այն ""Արմենիա" Միջազգային Օդանավակայաններ" ՓԲԸ գրասենյակ` հետևյալ հասցեով ՀՀ, ք. Երևան, Զվարթնոց միջազգային օդանավակայան, ԱՄՕ շենք:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑՈՒՅԹԸ խորհուրդ է տալիս մասնակիցներին իրենց աշխատություններում անդրադառնալ հետևյալ բնագավառներից մեկին, մի քանիսին կամ բոլորին`

– Արտադրական և/կամ շուկայական գների իջեցում
– նոր արտադրական այլընտրանքների միավորում
– ավանդական արտադրության բարելավման համար համապատասխան տեխնոլոգիաների զարգացում
– ուղղահայաց միավորման զարգացում (բարձրացնել առաջնային ապրանքների որակը)
– և հորիզոնական միավորման զարգացում (փնտրել արտադրողներին հարմար կառույցներ)
– նոր տեխնոլոգիաների միավորում
– Շրջակա միջավայրի հետ համագործակցություն
– Նպատակահարմարության դեպքում և նախագծի նորարարական որակին համապատասխան` քիչ ջանքեր, շատ օգուտ, շատ ավելի գործառնություն և նախագծի իրականացման պրակտիկություն:

ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ  ՄՐՑԱՆԱԿ

Կսահմանվի Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի

  • 3.000.000 դրամ
  • Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
  • Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը
  • Դյուրակիր  համակարգիչ
  • Աշխատության հրատարակություն

Ֆրութֆուլ Արմենիա Ոսկե մրցանակակիրը չի կարող միաժամանակ պարգևատրվել Ֆրութֆուլ Արմենիա Առաջին մրցանակով և կամ այլ մրցանակներով:

Աշխատության հետևյալ ոլորտներից յուրաքանչյուրի համար.

  1. Գյուղատնտեսություն և Գյուղարդյունաբերական Արտադրություն
  2. Առևտուր և Մարկետինգ
  3. Ֆինանսներ
  4. Ենթակառուցվածք

կսահմանվի`

  • Ֆրութֆուլ Արմենիա Առաջին մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    – 750.000 դրամ
    – Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    – Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    – Դյուրակիր  համակարգիչ
    – Աշխատության հրատարակություն

  • Ֆրութֆուլ Արմենիա Երկրորդ մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    – 300.000 դրամ
    – Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    – Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    – Դյուրակիր  համակարգիչ
    – Աշխատության հրատարակություն

  • Ֆրութֆուլ Արմենիա Երրորդ մրցանակ
    Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    – Մրցանակակրի ճանաչողական այցն այն վայրերից մեկը, որտեղ Ֆրութֆուլ Արմենիա/ Կորպորասիոն Ամերիկա-ն ծավալում է իր գործունեությունը (վայրի ընտրությունը` Ֆրութֆուլ Արմենիա-ի հայեցողությամբ)
    – Դյուրակիր  համակարգիչ
    – Աշխատության հրատարակություն

    կսահմանվի նաև

  • Ֆրութֆուլ Արմենիա Խրախուսական Առաջին մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    – Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    – Աշխատության հրատարակություն

    ինչպես նաև

  • Ֆրութֆուլ Արմենիա Խրախուսական Երկրորդ Մրցանակ, որի հաղթողը կպարգևատրվի
    – Մրցանակակրի տեղափոխումը` Երևանում կայանալիք մրցանակաբաշխությանը մասնակցելու համար,
    – Աշխատության հրատարակություն

Որպես Մրցանակակիր առաջադրված յուրաքանչյուր Մասնակից Երևանում կմասնակցի ՖՐՈՒԹՖՈՒԼ ԱՐՄԵՆԻԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ, որի անցկացման նախնական ամսաթիվ է սահմանվել սույն թվականի հոկտեմբերի 15-ը, սակայն որն ավելի ճշգրիտ կորոշվի հետագայում:

25/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.26
+0.33
Եվրո (EUR)
417.75
+0.52
Ռուբլի (RUR)
4.8654
-0.0508
Լարի (GEL)
139.06
+0.03
47649
-1271
Արծաթ
717.49
-18.17