ՇԱՀՈՂ ԿՏՐՈՆ – ՄԱՅԻՍԻ 8-Ի ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ ԱՐԴԵՆ ՏՐԱՄԱԴՐՎԵԼ Է 434 ՇԱՀՈՒՄ
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեից «Բիզնես 24»-ին հայտնում են, որ ՀԴՄ կտրոններով անցկացված չորրորդ` մայիսի 8-ի վիճակահանության արդյունքում 434 շահողի արդեն իսկ տրամադրվել է պարգևավճարը:
Շահումը ստանալու նպատակով քաղաքացիները դիմել են առևտրային 18 բանկեր: Մայիսի 13-ի դրությամբ 5 հազար դրամ է շահել 400, 20 հազար դրամ` 30 քաղաքացի և 6 թվի համընկնմամբ 50 հազար դրամ է շահել 4 քաղաքացի:
Հիշեցնենք, որ շահող թվերն են ` 4 3 4 8 4 8 6 6