Այլ Լուրեր

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.00-1.50
OIL:  BRENT - 107.04-0.68 WTI - 102.94-0.17
COMEX:  GOLD - 4310.00-1.57 SILVER - 63.51-1.17
COMEX:  PLATINUM - 1779.10-1.36
LME:  ALUMINIUM - 3244.50-0.26 COPPER - 14001.00-1.68
LME:  NICKEL - 16334.00-0.82 TIN - 51879.00-2.78
LME:  LEAD - 1881.50-0.55 ZINC - 3793.50-2.25
FOREX:  USD/JPY - 154.73+0.41 EUR/GBP - 1.1534-0.31
FOREX:  EUR/USD - 1.1534-0.31 GBP/USD - 1.3485-0.13
STOCKS RUS:  RTSI - 881.93+3.41
STOCKS US: DOW JONES - 52421.20-0.29 NASDAQ - 26186.41-0.56
STOCKS US: S&P 500 - 7619.98-0.48
STOCKS JAPAN:  NIKKEI - 63484.10-0.01 TOPIX - 4037.16-0.52
STOCKS CHINA:  HANG SENG - 24667.24-1.00 SSEC - 3864.28-0.54
STOCKS EUR:  FTSE100 - 10697.57+0.44 CAC40 - 8117.78-0.76
STOCKS EUR:  DAX - 25440.81-0.50
15/09/2026  CBA:  USD - 364.18+0.9 GBP - 490.73+0.77
15/09/2026  CBA:  EURO - 420.08+0.85
15/09/2026  CBA:  GOLD - 49962-1268 SILVER - 735.42-10.21
Ժողովուրդ. Կարեն Կարապետյանը Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի յոթ ամիս
14/09/2016 08:56
Կիսվել

Ժողովուրդ. Կարեն Կարապետյանը Վարչապետի պաշտոնը կզբաղեցնի մեկ տարի յոթ ամիս

Ժողովուրդ օրաթերթն անդրադարձել է ՀՀ նոր ձևավորվող կառավարության և վարչապետի ապագային։

«Սերժ Սարգսյանը երեկ, ի վերջո, ստորագրեց Կարեն Կարապետյանին վարչապետ նշանակելու մասին հրամանագիրը։ Այսպիսով, Կարեն Կարապետյանը Հայաստանի 14-րդ վարչապետն է։ Ընդամենը յոթ ամիս անց՝ 2017 թվականի ապրիլի 2– ին, Հայաստանում պետք է տեղի ունենան խորհրդարանական ընտրություններ։ Նոր Ազգային ժողովի կազմավորումից հետո կառավարությունը մեխանիկորեն արձակվում է, և նորընտիր խորհրդարանը ձևավորում է իր կառավարությունը։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Կարեն Կարապետյանին խոստացել են, որ եթե ապագա խորհրդարանում ՀՀԿ-ն պահպանի մեծամասնությունը, ապա նա կշարունակի գլխավորել կառավարությունը մինչև Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետի ավարտ՝ 2018 թվականի ապրիլի 9-ը։ Բանն այն է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Կարեն Կարապետյանն այլևս չի կարողանա ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնել, քանի որ կսկսի գործել նոր Սահմանադրության այն դրույթը, ըստ որի՝ ՀՀ վարչապետը պատգամավորների պես վերջին չորս տարում պետք է մշտապես բնակված լինի Հայաստանում և լինի միայն ՀՀ քաղաքացի։ Մյուս կողմից, ակնհայտ է, որ 2018 թվականի ապրիլի 9-ից հետո Սերժ Սարգսյանը կցանկանա ինքը լինել վարչապետ՝ երկրի գլուխը։ Այսինքն՝ կարող ենք արձանագրել, որ Կարեն Կարապետյանի՝ վարչապետ աշխատելու «պայմանագրի» գործողության ժամկետը լինելու է մեկ տարի յոթ ամիս», – գրում է օրաթերթը։

15/09/2026
դրամ
Դոլար (USD)
364.18
+0.9
Եվրո (EUR)
420.08
+0.85
Ռուբլի (RUR)
4.3052
+0.0055
Լարի (GEL)
139.8
+0.43
49962
-1268
Արծաթ
735.42
-10.21