Չորս ընկերություն շահագրգռված է «Նաիրիտ»-ի վերագործարկմամբ
«Նաիրիտ» գործարանի վերագործարկման հետ կապված բանակցություններ ընթանում չորս ընկերությունների հետ:
Այդ մասին կառավարության նիստից հետո տեղեկացրեց ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Լևոն Յոլյանը կառավարության շենքից դիմաց բողոքի ակցիա իրականացնող «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ:
Լրագրողների հարցին, թե այս պահին կա քննարկում «Նաիրիտի» վերագործարկման վերաբերյալ, Լևոն Յոլյանն ասաց, որ քննարկումներ կան և շարունակվում են: «Մինչև սեպտեմբերի վերջ ինձ ժամանակ տվեք, և ես «Նաիրիտի» վերաբերյալ բոլոր հարցերին կպատասխանեմ: Չորս ընկերություն քննարկում է «Նաիրիտի» վերագործարկման հետ կապված տարբեր մանրամասներ, ընդամենը բանակցային գործընթացը չվնասելու նպատակով այս պահի դրությամբ մանրամասներ չեմ հայտնի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց Յոլյանը: