Տնտեսական

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00-1.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 69946.86+2.40 TOPIX - 4145.22+1.33
STOCKS CHINA:  HANG SENG - 24040.34+0.28 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
05/10/2026  CBA:  USD - 361.81-0.74 GBP - 478.42-0.4
05/10/2026  CBA:  EURO - 405.3-1.99
05/10/2026  CBA:  GOLD - 48741+348 SILVER - 709.99-0.11
Armenia Expo 2016. Իրանում կներկայացվեն հայկական ապրանքները և ծառայությունները
16/09/2016 14:17
Կիսվել

Armenia Expo 2016. Իրանում կներկայացվեն հայկական ապրանքները և ծառայությունները

Հայաստանի զարգացման հիմնադրամը Իրանի մայրաքաղաք Թեհրանում կազմակերպել է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես, որը տեղի կունենա հոկտեմբերի 5-8-ը՝ Թեհրանի ցուցահանդեսների միջազգային համալիրում: «Հայաստան Էքսպո 2016»-ը (“Armenia Expo 2016”) կազմակերպվել է Հայաստան-Իրան առևտրատնտեսական կապերի ակտիվացման նպատակով՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության և Իրանում Հայաստանի դեսպանության աջակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամի լրատվական ծառայությունից:

«Այս միջոցառման կազմակերպմամբ նպատակ ունենք իրանական շուկային ներկայացնել Հայաստանի տնտեսության ներուժն ու զարգացման հնարավորությունները, որոնք ավելի են ընդլայնվել ԵԱՏՄ մեր անդամակցությամբ: Միաժամանակ, նպատակ ունենք իրանցի գործարարների ավելի լայն շրջանակի համար բացահայտել մեր երկրի միջոցով նոր շուկաներ դուրս գալու առավելությունները: Հուսով եմ նաև, որ ցուցահանդեսի ընթացքում հայ և իրանցի ձեռներեցների միջև նոր գործարար կապեր կհաստատվեն, կքննարկվեն ներդրումային ծրագրեր, որոնք ներկայացվելու են ցուցահանդեսի շրջանակում»,- նշել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Կարեն Մկրտչյանը:

«Հայաստանի կառավարությունը արտահանման ծավալների մեծացման նպատակով որդեգրել և իրականացնում է ակտիվ և բազմավեկտոր քաղաքականություն, որի շրջանակում է դիտարկվում նաև Իրանում կազմակերպվող «Հայաստան Էքսպո 2016» հայկական ապրանքների ու ծառայությունների ցուցահանդեսը։ ՀՀ կառավարությունը կարևորում և առաջնային է համարում Իրանի հետ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունների խորացումը և արդյունավետ ու փոխշահավետ համագործակցությունը», – նշել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը։

«Կարծում եմ՝ այսօր առկա են բոլոր նախապայմանները, որոնք կարող են մեծացնել Իրանի և իրանական շուկայի նկատմամբ հայկական բիզնեսի հետաքրքրությունը: Դրանց շարքին են դասվում Իրանի դեմ պատժամիջոցների վերացումը, որպես դրա արդյունք՝ եվրոպական, ռուսական և այլ երկրների կողմից Իրանի հանդեպ օրեցօր մեծացող հետաքրքրությունը, ԵԱՏՄ-Իրան համագործակցության ընդլայնումը և առևտրի հնարավոր ազատականացումը, և, անշուշտ, մեր ժողովուրդների միջև գոյություն ունեցող ջերմ, բարեկամական հարաբերությունները: Ժամանակի հրամայական է Հայաստանը դարձնել գործարար հարթակ՝ Իրանի հետ հարաբերություններ զարգացնելու ցանկություն ունեցող երկրների և ընկերությունների համար»,- նշել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը:

«Հայաստան Էքսպո 2016»-ին կներկայացվեն հայկական սննդի, դեղագործության, շինանյութերի արտադրության, թեթև արդյունաբերության, ոսկեգործության, ճշգրիտ ճարտարագիտության, ՏՏ,  բանկային, ապահովագրության, բեռնափոխադրումների և այլ ոլորտների շուրջ 80 ընկերությունների ապրանքներ ու ծառայություններ։ Հայտերի ընդունումը շարունակվում է մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ՝ [email protected] էլեկտրոնային հասցեով (հեռ.՝ 011.597.800)։

Նմանատիպ ցուցահանդես կանցկացվի նաև Երևանում, որտեղ կներկայացվեն իրանական ընկերությունների ապրանքներն ու ծառայությունները:

05/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.81
-0.74
Եվրո (EUR)
405.3
-1.99
Ռուբլի (RUR)
4.2671
-0.0692
Լարի (GEL)
139.08
-0.17
48741
+348
Արծաթ
709.99
-0.11