Կենտրոնական բանկ. խորհրդի նիստ – 20/09/16
Կենտրոնական բանկի խորհուրդը սեպտեմբերի 20-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, լրացումներ և փոփոխություններ կատարել է «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում և «Արտարժույթի առուվաճառքի գործառնությունների լիցենզավորումը և կարգավորումը» կանոնակարգ 10-ում:
Կենտրոնական բանկի նախագահի սեպտեմբերի 14-ի որոշումով գրանցվել է «ՖԻՆՔԱ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՓԲԸ «Գավառ» մասնաճյուղը:
ԿԲ նախագահի սեպտեմբերի 20-ի որոշմամբ, օրենսդրության խախտումների պատճառով, կասեցվել է «Մաժոր Կրեդիտ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը՝ 5 օր ժամկետով: