Այլ Լուրեր

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 402.00+1.00 EUR SELL - 409.00+1.00
OIL:  BRENT - 110.68+0.05 WTI - 98.53-0.92
COMEX:  GOLD - 4130.50+0.20 SILVER - 56.25-2.53
COMEX:  PLATINUM - 1596.80-2.87
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.63-0.35 EUR/GBP - 1.1248+0.21
FOREX:  EUR/USD - 1.1248+0.21 GBP/USD - 1.3403+0.23
STOCKS RUS:  RTSI - 937.15-0.42
STOCKS US: DOW JONES - 52856.09+0.69 NASDAQ - 26702.86+1.05
STOCKS US: S&P 500 - 7757.17+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 62907.84-2.65 TOPIX - 3997.50-1.14
STOCKS CHINA:  HANG SENG - 22934.68-3.03 SSEC - 3658.03-1.48
STOCKS EUR:  FTSE100 - 10752.88+0.19 CAC40 - 7921.68+1.06
STOCKS EUR:  DAX - 25645.04+1.35
22/10/2026  CBA:  USD - 361.33-0.07 GBP - 483.35-0.6
22/10/2026  CBA:  EURO - 405.23-0.69
22/10/2026  CBA:  GOLD - 47948+24 SILVER - 668.5+5.04
ՊԵԿ. մանկական խաղալիքներն ու պնդուկը` մաքսանենգության թիրախ
23/09/2016 13:22
Կիսվել

ՊԵԿ. մանկական խաղալիքներն ու պնդուկը` մաքսանենգության թիրախ

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունն ապրանքների ապօրինի տեղափոխման մի շարք փորձեր է կանխել

ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչությունը բացահայտել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման 30 դեպք. տուգանքի չափը կազմել է մոտ 37 մլն դրամ: Բացահայտված դեպքերի վիճակագրությունը փաստում է, որ գերակշռում են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը: Վարչության օպերատիվ հետախուզության և արագ հակազդման բաժնի ավագ մաքսային տեսուչ Տիգրան Սինոյանի խոսքով թմրանյութի անօրինական ներմուծման ամենախոշոր դեպքով մաքսանենգության թիրախը եղել է փոստային առաքանիների ուղին. «Գերմանիայից Հայաստան ուղարկված` առաջին հայացքից սովորական թվացող ծանրոցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ խաղալիքների և հագուստի պարունակությամբ առաքանում թմրանյութ է թաքցված: Մանրակրկիտ զննության արդյունքում խաղալիքների մեջից հայտնաբերվել է սպիտակ գույնի B8 գրառմամբ 1380 հաբ»: Պարզվել է, որ առգրավվածը «սուբուտեքս» տեսակի թմրամիջոց է` 11,04 գրամ բուպրենորֆինի պարունակությամբ, ընդ որում, ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` բուպրենորֆինի 0,2 գրամն արդեն իսկ համարվում է առանձնապես խոշոր չափ:

Այնուհետև կանխվել է խոշոր խմբաքանակով թմրանյութի անօրինական տեղափոխման ևս մեկ փորձ ու կրկին փոստային առաքանիների միջոցով: «Հայաստանից Կանադա արտահանվող 5.58 կգ ընդհանուր քաշով ծանրոցի զննման արդյունքում պարզվել է, որ առկա 5,54 կգ քաշով ընդեղենի միջուկը փոխարինվել է մուգ շագանակագույն, յուրահատուկ հոտով ափիոնանման զանգվածով»,-նշել է Տիգրան Սինոյանը: Դատաքիմիական փորձաքննությամբ հաստատվել է, որ հայտնաբերված զանգվածն «ափիոն» տեսակի թմրամիջոց է: Ծանրոցն ուղարկողը՝ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, Երևանում փաստացի բնակվող, ազգությամբ հայ՝ Հագոպ Կրիկորի Դերներսեսյանը, հայտնաբերվել և նույն օրը ձերբակալվել է: Մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության իրականացրած միջոցառումների արդյունքում այլ դեպքերով ևս հատուկ հարմարեցված տարբեր տեսակի թաքստոցներից հայտնաբերվել են ափիոն, հաշիշ, մեթադոն և տրամադոլ տեսակի թմրամիջոցներ ու հոգեմետ նյութեր:

Վարչության աշխատակիցները մի շարք բացահայտումներով առգրավվել են 207 տարբեր տեսակի բջջային հեռախոսներ և պլանշետներ, որոնցից 111-ը հայտնաբերել են Բագրատաշենի մաքսակետում` Վրաստանից ժամանած «Մերսեդես-Բենց» ավտոմեքենայի սրահում նախապես պատրաստված գաղտնարանից: Ավտոմեքենայի վարորդը հայտարարել է, որ հայտնաբերված ապրանքները թաքցրել է մաքսային ձևակերպումներից խուսափելու համար:

Փորձ է արվել ապօրինի ճանապարհով Հայաստան ներկրել նաև մեծ քանակությամբ դեղորայք, տարբեր տեսակի կենցաղային տեխնիկա, ավտոմեքենաներ, ավտոպահեստամասեր, տնտեսական ապրանքներ և սննդամթերք: 5 դեպքով էլ կանխվել է դիզելային վառելիքի անօրինական ներկրման փորձ:

22/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.33
-0.07
Եվրո (EUR)
405.23
-0.69
Ռուբլի (RUR)
4.4536
+0.0415
Լարի (GEL)
139.14
-0.05
47948
+24
Արծաթ
668.5
+5.04