Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
Ներմուծողի հետ շփումը նվազեցնող համակարգ է մշակվել
26/09/2016 21:21
Կիսվել

Ներմուծողի հետ շփումը նվազեցնող համակարգ է մշակվել

Մաքսային արժեքի հայտարարագրում էլեկտրոնային եղանակով։

Մաքսային արժեքի հայտարարագիրն այսուհետ կարելի է լրացնել նաև էլեկտրոնային եղանակով. Հայաստանը ԵԱՏՄ երկրներից առաջինն է, որ մշակել է փաստաթղթերի ներկայացման գործընթացը պարզեցնող համակարգ: 2015թ.-ի հունվարի 1-ից, կապված ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցության հետ, փոխվել է ներմուծվող ապրանքների հայտարարագրման ընթացքում մաքսային արժեքի հայտարարագրման կարգը: Երրորդ երկրներից ներմուծում կատարողն ապրանքների հայտարարագրի հետ միասին մաքսային մարմին է ներկայացնում մաքսային արժեքի հայտարարագիր, որում հիմնավորում է իր կողմից ներմուծվող ապրանքների մաքսային արժեքը: Դրա համար ԵԱՏՄ-ում միասնական ձևաթուղթ է սահմանված: «ՊԵԿ-ը, առաջնորդվելով մաքսային մարմնի և ներկրողի միջև փաստաթղթային շփումը նվազագույնի հասցնելու սկզբունքով, որպես ռազմավարություն է ընդունել փաստաթղթերի էլեկտրոնային ներկայացումը: Մաքսային արժեքի հայտարարագիրը ԵԱՏՄ անդամ մյուս երկրներում լրացվում է թղթային տարբերակով: Մենք առաջինն ենք անցնում էլեկտրոնային տարբերակի»,-նշում է ՊԵԿ մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը:

Նոր կարգի շնորհիվ հայտարարատուն նախօրոք տեղեկացված է լինում մաքսային արժեքի հայտարարագրման գործընթացից, ներկայացվող պահանջներից և անհրաժեշտ փաստաթղթերի ցանկից, ինչը թույլ է տալիս հայտարարագրման ընթացքում խուսափել մաքսային արժեքի վերաբերյալ լրացուցիչ հարցերից՝ արագացնելով հայտարարագրման ընթացքը: Հայտարարատուն հնարավորություն ունի նաև իր կողմից ներկայացված հայտարարագրում կատարելու ճշգրտումներ ինչպես ապրանքների բացթողումից առաջ, այնպես էլ դրանից հետո: Մաքսային մարմինը աշխատանքային մեկ օրվա ընթացքում պարտավոր է ընդունել հայտարարագիրը, ճշգրտում կատարել կամ համապատասխան հսկողություն նշանակել: «Հսկողություն նշանակելու դեպքում ապրանքը բաց է թողնվում, և ներմուծողը վճարում է մաքսատուրքն ու հարկերը՝ հաշվարկված իր կողմից ներկայացված մաքսային արժեքի համաձայն: Եթե 60 օրվա ընթացքում մաքսային մարմինն այլ արժեք է հիմնավորում, մաքսային արժեքի հայտարարագրում կատարվում է ճշգրտում, և գանձվում են այն հարկերը կամ տուրքերը, որոնք պետք է ներմուծողը վճարեր սահմանը հատելիս»,-ընդգծում է Գևորգ Սաղոյանը: Էլեկտրոնային համակարգն արդեն անցել է փորձարկման փուլը: Առաջիկայում նախատեսվում է դասընթաց կազմակերպել ներմուծողների և մաքսային միջնորդների համար՝ համակարգի գործառնման կարգին ծանոթացնելու նպատակով:

Նշենք, որ ԵԱՏՄ տարածք ներմուծվող ապրանքների մաքսային արժեքի հայտարարագրման, հսկողության և ճշգրտման կարգը սահմանվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 20.09.2010թ. թիվ 376 որոշմամբ:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73