Հունվար-օգոստոսին գյուղատնտեսության ոլորտն ապահովել է շուրջ 510 մլրդ դրամի արտադրանք
Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրում գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալը կազմել է 509,9 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն աճել է 4%-ով: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:
Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու ամիսներին գյուղատնտեսության արտադրանքի առավել մեծ ցուցանիշ գրանցվել է օգոստոսին՝ 165,88 մլրդ ՀՀ դրամ: Ոլորտի համար առավել բարենպաստ մյուս ամիսներին՝ հունիսին և հուլիսին, գյուղատնտեսական արտադրանքի ծավալները կազմել են համապատասխանաբար 79,13 մլրդ ՀՀ դրամ և 89,73 մլրդ ՀՀ դրամ: