Հոկտեմբերի 5-ին կմեկնարկի Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը
2016թ. հոկտեմբերի 5-ին` ժամը 9:00-ին, «Էլիթ Պլազա» համալիրում կմեկնարկի Ինտերնետ կառավարման հայկական երկրորդ համաժողովը (ArmIGF 2016):
Համաժողովը կազմակերպվել է «Հայաստանի Հանրապետության Ինտերնետ կառավարման համաժողով» միջգերատեսչական խմբի կողմից՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության, ինչպես նաև «Ինտերնետ հանրություն» հասարակական կազմակերպության աջակցությամբ:
Մասնակցության գրանցման և համաժողովի վերաբերյալ մանրամասն տեղեկությունները հրապարակված են armigf.am կայքում: