Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Յունիբանկը մասնակցում է Թեհրանում ընթացող Հայաստան էքսպո ցուցահանդեսին
05/10/2016 16:15
Կիսվել

Յունիբանկը մասնակցում է Թեհրանում ընթացող Հայաստան էքսպո ցուցահանդեսին

Այսօր Թեհրանում բացվեց «Հայաստան էքսպո» ցուցահանդեսը, որին մասնակցում է նաև «Յունիբանկի» պատվիրակությունը` իր կողմից մատուցվող ծառայությունները ներկայացնելու և համագործակցություն հաստատելու նպատակով: Մասնավորապես, բանկը ցուցահանդեսին ներկայացնում է «Յունիստրիմ» դրամական փոխանցումների միջազգային համակարգը և Unibank Privé ուղղությունը: Բանկի ներկայացուցիչները նպատակ ունեն համագործակցություն հաստատել իրանական գործընկերների հետ` նպաստելով բանկի ծառայությունների, այդ թվում` դրամական փոխանցումների առաջխաղացմանն  իրանական շուկայում:

Unibank Privé-ն առաջարկում է լիարժեք ֆինանսական լուծումներ, որոնք ներառում են կապիտալի կառավարման համակարգված մոտեցում, արդյունավետ ֆինանսական պլանավորում և ներդրումային ռազմավարության մշակում: Սպասարկման բոլոր փուլերում հաճախորդի հետ աշխատում է անհատական ֆինանսական մենեջերը, որը պատրաստ է աջակցություն ցուցաբերել ցանկացած հարցի դեպքում: Unibank Privé-ի հաճախորդը կարող է դիմել և հանդիպում նշանակել անհատական մենեջերի հետ ցանկացած ժամանակ: Բոլոր գործարքների անվտանգությունն ու գաղտնիությունը երաշխավորվում են:

Հաճախորդը կարող է դառնալ Unibank Privé-ի մասնակից` ձևակերպելով առնվազն 20 մլն ՀՀ դրամ, 50,000 ԱՄՆ դոլար/եվրո գումարով ավանդ կամ հաշվի չնվազող մնացորդ: Unibank Privé-ն իր հաճախորդներին առաջարկում է պրեմիում կարգի VISA Gold և Infinite բազմարժութային քարտեր, որոնց հնարավորությունները ներառում են անհատական սպասարկում օրական 24 ժամ, բժշկական և իրավաբանական աջակցություն, ավիատոմսերի, հյուրանոցի ամրագրում, ապահովագրություն և կոնսյերժ ծառայություններ:

Բանկային ծառայությունների համալիր փաթեթից բացի, Unibank Privé-ի հաճախորդները ստանում են նաև լրացուցիչ հնարավորություններ: Օրինակ, Priority Pass քարտը մուտքի իրավունք է տալիս 120 երկրների օդանավակայանների 900 VIP-գոտիներ: Մանրամասների համար կարող եք այցելել prive.unibank.am կայքը:

Հիշեցնենք, որ «Յունիբանկը» հաճախորդներին ընձեռում է հնարավորություն դրամական փոխանցում իրականացնել անհատին առանց բանկ այցելելու, եթե հաճախորդն ունի VISA կամ MasterCard բանկային քարտ:  Դրամական փոխանցումների օնլայն ծառայությունը www.unibank.am կայքում հասանելի է շուրջօրյա, առանց հանգստյան օրերի:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88