Տնտեսական

USD BUY - 363.00+0.00 USD SELL - 365.50+0.00
EUR BUY - 422.00+0.00 EUR SELL - 428.00+0.00
OIL:  BRENT - 93.60+0.05 WTI - 87.06+0.65
COMEX:  GOLD - 4624.10+2.39 SILVER - 69.47+2.12
COMEX:  PLATINUM - 1895.70+0.86
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.91-0.08 EUR/GBP - 1.1679-0.11
FOREX:  EUR/USD - 1.1679-0.11 GBP/USD - 1.3636-0.04
STOCKS RUS:  RTSI - 811.09+1.16
STOCKS US: DOW JONES - 53277.01+0.98 NASDAQ - 26180.46+0.43
STOCKS US: S&P 500 - 7674.37+0.43
STOCKS JAPAN:  NIKKEI - 66016.36-0.30 TOPIX - 4067.29+0.19
STOCKS CHINA:  HANG SENG - 26009.46+1.21 SSEC - 3905.20+0.04
STOCKS EUR:  FTSE100 - 10816.56+0.64 CAC40 - 8484.43+0.37
STOCKS EUR:  DAX - 26136.56+0.59
21/08/2026  CBA:  USD - 365.16-0.1 GBP - 498.37+0.05
21/08/2026  CBA:  EURO - 427.31+0.1
21/08/2026  CBA:  GOLD - 52631+247 SILVER - 783.6+39.6
Երևան ՋԷԿ-ը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին չի օտարվի
05/10/2016 19:37
Կիսվել

Երևան ՋԷԿ-ը պարտքի դիմաց «Գազպրոմ»-ին չի օտարվի

Հայաստանի կառավարությունը չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու պարտքի դիմաց «Երևան» ՋԷԿ-ը «Գազմպրոմ» ընկերությանը հանձնելու տարբերակը: Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը՝ պատասխանելով անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանի հարցին: «Նախ սկսեմ նրանից, որ այս պահի դրությամբ Երևան ՋԷԿ-ի պարտքը «Գազպրոմ Արմենիա»-ին կազմում է 35 միլիոն դոլար: Ընդհանուր պարտքը կազմել է 52 միլիոն 300 հազար դոլար, սակայն 17 միլիոն 300 հազար դոլարն արդեն  մարվել է: Կառավարությունը երբեք չի քննարկել և չի քննարկում Երևան ՋԷԿ-ն այդ պարտքի դիմաց օտարելու տարբերակը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց նախարարը:

Անդրադառնալով հարցին՝ ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում մարել այդ պարտքը, նախարարը նշեց, որ կան տարբերակներ, որոնք այս պահին քննարկման փուլում են: Նա հավելեց, որ այս պահին «Գազպրոմ» ընկերության հետ քննարկվում են այդ պարտքը գույքով փակելու հնարավորությունը: «Որպեսզի թյուրըմբռնում չլինի, ես պարզաբանեմ, թե ինչ գույքի մասին է խոսքը: Հավանաբար, շատերը կհիշեն, որ 90-ականներին գազատարարերի խնդիրներ կային, և այդ խնդիրները լուծելու նպատակով կառուցվել են գազաբաշխիչ ցանցեր, որոնք ժամանակի ընթացքում փոխանցվել են էներգետիկայի նախարարության, իսկ այնուհետև՝ Երևան ՋԷԿ-ի հաշվեկշիռ: Այժմ դրանք գտնվում են Երևան ՋԷԿ-ի հաշվեկշռում, և հիմա քննարկվում է այդ գազաբաշխիչ ցանցերով պարտքը մարելու հնարավորությունը»,- պարզաբանեց Աշոտ Մանուկյանը:

21/08/2026
դրամ
Դոլար (USD)
365.16
-0.1
Եվրո (EUR)
427.31
+0.1
Ռուբլի (RUR)
4.3711
+0.0222
Լարի (GEL)
139.82
-0.05
52631
+247
Արծաթ
783.6
+39.6