ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՆՈՐ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ ԿՐՃԱՏՎԵԼ Է 12.3%-ՈՎ
Ավտոմեքենաների Արտադրության Եվրոպական Ասոցիացիայի (EAMA) հրապարակած տվյալների համաձայն Եվրամիության երկրներում 2009թ. ապրիլ ամսվա ընթացքում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ 12.3%-ով կրճատվել է գրանցված նոր ավտոմեքենաների թվաքանակը: Արևելյան Եվրոպայում այս ցուցանիշը հաշվետու ամսում կրճատվել է 11.6%-ով, իսկ 2009թ. ընթացքում կրճատվել է միջինը 15.1%-ով: Մեծ Բրիտանիայում և Իսպանիայում գրանցված նոր մեքենաների թվաքանակը ապրիլ ամսվա ընթացքում կրճատվել է համապատասխանաբար 24%-ով և 45.6%-ով, իսկ Ավստրիայում և Գերմանիայում գրանցված նոր մեքենաների թվաքանակն աճել է համապատասխանաբար 12.8%-ով և 19.4%-ով: