Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Հայաստանը հանքարդյունաբերության տեսանկյունից զգալի դրական քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրումները խթանելու համար
12/10/2016 19:25
Կիսվել

Հայաստանը հանքարդյունաբերության տեսանկյունից զգալի դրական քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրումները խթանելու համար

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում մեկնարկած «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում կազմակերպված թեմատիկ լիագումար նիստի ընթացքում կառավարության ներկայացուցիչները ներկայացրել են հանքարդյունաբերության և ոլորտի կարգավորումների վերաբերյալ հիմնական տվյալները, ներառյալ՝ օգտակար հանածոների հաստատված պաշարների վերաբերյալ տվյալները, վերամշակման արտադրական կարողությունները, արտահանման կառուցվածքն ու աշխարհագրությունը, հետազոտման և արդյունահանման արտոնագրի ձեռքբերման քաղաքականությունն ու տրամադրման կարգը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամից, ֆորումին ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը հանդես է եկել ընդարձակ զեկույցով: «Հանքարդյունաբերությունը Հայաստանի տնտեսության աճի խթանման առանցքային ոլորտներից է: Հայաստանն ունի ավելի քան 850 հանքեր (ներառյալ մետաղների և թանկարժեք մետաղների), որոնցից 497-ը շահագործվում են: Հայաստանը նաև հարուստ է զանազան ոչ մետաղական հանքերով: Հրաբխային ծագման հանքանյութերի գրեթե բոլոր տեսակներն այստեղ առկա են»,- նշված է ոլորտի հիմնական տվյալները, ցուցանիշերը ներկայացնող զեկույցում: 

Լիագումար նիստի մոդերատոր, «Դելոյթ» աուդիտորական և խորհրդատվական ընկերության հանքարդյունաբերության գծով ղեկավար Ֆիլ Հոփվուդը նշել է. «Հայաստանը բաց է բիզնեսի համար և հանքարդյունաբերության տեսանկյունից զգալի դրական քայլեր է ձեռնարկում օտարերկրյա ներդրումները խթանելու համար»։

Լիագումար նիստի մասնակից հավանական ներդրողներին ներկայացվել է նաև Հայաստանի ներդրումային միջավայրը՝ հանքարդյունաբերության ոլորտի հիմնական շեշտադրումով, տեղեկություններ են տրամադրվել ֆինանսական գործիքների հասանելիության վերաբերյալ: «Դանդի Փրիշս Մեթալս» ընկերությունը ներկայացրել է Հայաստանում գործունեության իր փորձը:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59