Բիզնես

USD BUY - 393.00+0.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 418.00+2.00
OIL:  BRENT - 73.19+0.34 WTI - 69.74+0.23
COMEX:  GOLD - 2641.00+0.02 SILVER - 30.15+0.23
COMEX:  PLATINUM - 939.80+0.85
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.56+0.10 EUR/GBP - 1.0437+0.08
FOREX:  EUR/USD - 1.0437+0.08 GBP/USD - 1.2571+0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 39161.34+1.19 TOPIX - 2726.74+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 19883.13+0.82 SSEC - 3351.26-0.50
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
23/12/2024  CBA:  USD - 395.58+0.53 GBP - 496.33+2.24
23/12/2024  CBA:  EURO - 411.09+0.63
23/12/2024  CBA:  GOLD - 33276.51+349.41 SILVER - 366.22-8.34
Նյույորքյան համաժողովում ներկայացվել է Հայաստանում ՏՏ ոլորտը
12/10/2016 19:30
Կիսվել

Նյույորքյան համաժողովում ներկայացվել է Հայաստանում ՏՏ ոլորտը

ԱՄՆ Նյու Յորք քաղաքում «Հայաստան» ներդրումային համաժողովի շրջանակում տեղեկատվական և առաջատար տեխնոլոգիաներին առնչվող թեմատիկ նիստի ընթացքում հավանական ներդրողներին են ներկայացվել Հայաստանի ՏՏ և ճշգրիտ ճարտարագիտության ոլորտների վերջին տարիների զարգացումները, կրթական ենթակառուցվածքի պատկերը, մատչելի և բարձր որակավորում ունեցող աշխատուժի, հայաստանյան շուկայում անդրազգային կորպորացիաների ներկայության, արտահանման ներուժի ու աշխարհագրության մասին տվյալները, կառավարության կողմից տնտեսության գերակայություն հայտարարված ոլորտին աջակցության պետական ծրագրերը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի զարգացման հիմնադրամից, Հայաստանում ՏՏ ոլորտի զարգացումների վերաբերյալ ընդարձակ զեկույցով հանդես է եկել Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի գործադիր տնօրեն Բագրատ Ենգիբարյանը: «Հայաստանը պահպանել է տեխնոլոգիաների զարգացման իր ահռելի ներուժը նույնիսկ ԽՍՀՄ-ից հետո և դիտարկվում է որպես ծրագրային ապահովման զարգացման, էլեկտրոնիկայի, արդյունաբերական հաշվողական տեխնոլոգիաների, կիսահաղորդիչների արտադրության կենտրոն: Երկիրը, իր մրցունակ աշխատուժի շնորհիվ, շարունակում է լինել ՏՏ և բարձր տեխնոլոգիաների տարածաշրջանային կենտրոն: Արդեն լայնորեն ընդունված փաստ է, որ տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաները, ինչպես նաև դրանց ներդրումը տարբեր արտադրություններում վերջին տասնամյակում երկրի տնտեսական աճի հիմնական գործոնն են: Ոլորտի ընդհանուր եկամուտը 2015 թ. հասել է 559,1 միլիոն ԱՄՆ դոլարի՝ նախորդ տարվա համեմատ աճելով 17 տոկոսով»,- նշված է ոլորտի վերաբերյալ հիմնական զեկույցում:

Լիագումար նիստի բանախոս, «Նեշնլ ինսթրումենթս» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Սալաթյանը նշել է. «Հայաստանը մի վայր է, որտեղ դուք կարող եք գտնել ձեր տեխնոլոգիական խնդրի լուծումը, մի միջավայր, որտեղ հասանելի են բարձր որակ ունեցող մասնակիցներ ճարտարագիտության մի շարք ոլորտներում»։

Ոլորտին առնչվող լիագումար նիստի մասնակից գործարարներին նաև ներկայացվել են կառավարության կողմից նորաստեղծ (start up), ՏՏ և բարձր տեխնոլոգիաների ոլորտի ընկերություններին տրամադրվող աջակցող կառույցներն ու գործիքները: Հատուկ ուշադրություն է հրավիրվել տեղական մակարդակում զարգացած և արդեն միջազգային ճանաչում ձեռք բերած նորարարական արդյունքների վրա:

«Նեշընըլ Ինսթրումենթս» և «Սինոփսիս Արմենիա» ընկերությունները ներկայացրել են Հայաստանում ներդրումների և գործարարության իրենց հաջողված փորձը:

23/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.58
+0.53
Եվրո (EUR)
411.09
+0.63
Ռուբլի (RUR)
3.93
+0.08
Լարի (GEL)
141.20
-0.02
33276.51
+349.41
Արծաթ
366.22
-8.34