
Այս տարի պետբյուջեից կրթության ոլորտ է ուղղվել 73.6 մլրդ ՀՀ դրամ
Ընթացիկ ֆինանսական տարվա հունվար-օգոստոս ամիսներին մեր երկրի պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել է մոտ 73,67 մլրդ ՀՀ դրամ:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ կրության ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի ընդհանուր ծախսերի կառուցվածքում կազմել է 9%: Նախորդ տարվա համադրելի ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը կրճատվել է 0.1 տոկոսային կետով:
Միևնույն ժամանակ, բացարձակ արտահայտությամբ կրթության ոլորտի ֆինանսավորումն աճել է 1.7%-ով: 2015 թվականի հունվար-օգոստոսին պետական բյուջեից կրթության ոլորտի ֆինանսավորմանն ուղղվել էր 72,47 մլրդ ՀՀ դրամ: