Տնտեսական

USD BUY - 360.50-0.50 USD SELL - 362.50-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 409.00+0.00
OIL:  BRENT - 100.70-1.86 WTI - 89.75-1.49
COMEX:  GOLD - 4128.40-0.13 SILVER - 60.87+1.48
COMEX:  PLATINUM - 1718.90+1.11
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.96+0.08 EUR/GBP - 1.1218-0.28
FOREX:  EUR/USD - 1.1218-0.28 GBP/USD - 1.3217-0.18
STOCKS RUS:  RTSI - 862.45+0.26
STOCKS US: DOW JONES - 51267.90+0.18 NASDAQ - 27477.31+1.05
STOCKS US: S&P 500 - 7773.95+0.66
STOCKS JAPAN:  NIKKEI - 70683.98+1.05 TOPIX - 4183.56+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24280.56+1.00 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10497.94+0.34 CAC40 - 7834.10-0.80
STOCKS EUR:  DAX - 25254.21+0.09
06/10/2026  CBA:  USD - 362.14+0.33 GBP - 479.69+1.27
06/10/2026  CBA:  EURO - 407.19+1.89
06/10/2026  CBA:  GOLD - 48222-519 SILVER - 719.72+9.73
ՊԵԿ. Հայաստանը կառաջնորդվի մաքսային ընթացակարգերի բարեփոխման միջազգային փորձով
18/10/2016 17:22
Կիսվել

ՊԵԿ. Հայաստանը կառաջնորդվի մաքսային ընթացակարգերի բարեփոխման միջազգային փորձով

Հայաստանում է Համաշխարհային մաքսային կազմակերպության գլխավոր քարտուղար Կունիո Միկուրիան։ Պետեկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի հետ միասին նա ներկա է գտնվել հոկտեմբերի 18-21-ն անցկացվող աշխատաժողովի բացմանը: Հայաստանի մաքսային ծառայության աջակցությամբ և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մաքսային համագործակցության հիմնադրամի նախաձեռնությամբ անցկացվող «Մերկատոր» ծրագրի վերաբերյալ ՀՄԿ եվրոպական տարածաշրջանային աշխատաժողովը նվիրված է Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի համատեքստում «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառմանը: ՊԵԿ նախագահի դիտարկմամբ, աշխատաժողովի թեման արդիական է ինչպես ՀՀ-ի, այնպես էլ տարածաշրջանի մաքսային բոլոր ծառայությունների համար. «Առևտրի ոլորտում համագործակցության մասին համաձայնագրի կիրառմամբ կապահովվի արտահանման դիվերսիֆիկացում, առևտրում ՓՄՁ-ների առավել լայն մասնակցություն, հնարավոր կլինի օտարերկրյա ներդրումներ ներգրավել, ավելի արդյունավետ կազմակերպել եկամուտների հավաքագրումն ու կրճատել կոռուպցիան»: Առևտրի ոլորտում համագործակցության մասին ՀՄԿ համաձայնագրի դրույթների կիրառմամբ ՓՄՁ-ները շահավետ միջազգային առևտուր իրականացնելու նոր հնարավորություններ կստանան: Այդ առիթով ՊԵԿ-ը նախատեսում է կատարելագործել մաքսային վարչարարությունը՝ միջազգային առևտուրը խթանելու համար: «Պետք է գերակշռող դարձնել գործարքի գնի մեթոդի կիրառումը, կատարելագործել հետբացթողումային հսկողությունը՝ մեծացնելով «կանաչ ուղու» կիրառման պրակտիկան: Ձգտելու ենք նաև մաքսային ինքնահայտարարագրման գործառույթի տեսակարար կշիռը գերակշռող դարձնել արտաքին տնտեսական գործունեության ընթացակարգերում, վերացնել մաքսային հսկողության մեխանիզմներում անտեղի ձգձգումները և արագացնել «Մեկ պատուհան» սկզբունքի ներդրումը սահմանային անցակետերում»,-նշել է Վարդան Հարությունյանը:

ՀՀ մաքսային համակարգը՝ ընթացակարգերի բարեփոխման հաջողված փորձով, մշտապես ՀՄԿ գլխավոր քարտուղարի ուշադրության կենտրոնում է, որն արդեն երրորդ անգամ է այցելում մեր երկիր։ «Հայաստանը հաջողությամբ ավարտել է մաքսային ընթացակարգերի ավտոմատացումը, որին հաջորդելու է «Մեկ պատուհան» սկզբունքի կիրառումը: Այն մեծապես կդյուրացնի գործարարի աշխատանքը, քանի որ մաքսատուն ներկայացված մեկ հայտարարագիրը հասանելի կդառնա միաժամանակ բոլոր պետական մարմիններին, և ապրանքի բացթողման թույլտվությունը գործարարը կստանա՝ առանց տարբեր գերատեսչությունների հետ շփվելու»,-նկարագրել է ՀՄԿ գլխավոր քարտուղարը: Նրա դիտարկմամբ, թեև գործընթացը բարդ և ժամանակատար է, սակայն բոլոր նախանշանները վկայում են, որ Հայաստանն այս փուլը ևս հաջողությամբ է ավարտելու. «Սահմանին աշխատող մյուս պետական մարմինների հետ փոխկապակցվածության ապահովումը մեծ ջանքեր է պահանջում: ՀՀ մաքսային ծառայությունն արդեն իսկ համագործակցություն է հաստատել գերատեսչությունների հետ»:

06/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.14
+0.33
Եվրո (EUR)
407.19
+1.89
Ռուբլի (RUR)
4.241
-0.0261
Լարի (GEL)
139.23
+0.15
48222
-519
Արծաթ
719.72
+9.73