Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
Beeline. քարտային հեռախոսներին նվիրված ակցիայի շրջանակում ամենահաջողակները պարգևատրվեցին սմարթֆոններով
22/10/2016 14:10
Կիսվել

Beeline. քարտային հեռախոսներին նվիրված ակցիայի շրջանակում ամենահաջողակները պարգևատրվեցին սմարթֆոններով

Beeline-ը հայտարարում է, որ քարտային հեռախոսներին նվիրված հատուկ ակցիայի շրջանակում 10 ամենահաջողակները պարգևատրվեցին սմարթֆոններով։ Beeline Smart Pro 5 սմարթֆոն ստանալու համար, անհրաժեշտ էր ընդամենն ուշադիր լինել Երևանում գտնվող Beeline–ի քարտային հեռախոսներին և պատասխանել քարտֆոնի զանգին։

«Շնորհավորում եմ բոլոր այն հաջողակներին, ովքեր այսօր արժանացան մեր նվերներին։ Համոզված եմ, որ մեզ ոչ միայն հաջողվեց երկրորդ կյանք տալ քաղաքային ավտոմատ հեռախոսներին, այլ մեկ անգամ ևս ապացուցել մեր հոգատար վերաբերմունքը Beeline բաժանորդների հանդեպ։ Քարտային հեռախոսներից անվճար զանգեր կատարելու հնարավորության մասին մենք հայտարարել ենք ընդամենը մի քանի օր առաջ, սակայն արդեն ստացել ենք բազմաթիվ դրական արձագանքներ։ Անչափ ուրախ եմ, որ այս նախաձեռնությունը կարճ ժամանակահատվածում այսքան լայն տարածում գտավ և սիրվեց բոլորի կողմից», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Beeline. քարտային հեռախոսներին նվիրված ակցիայի շրջանակում ամենահաջողակները պարգևատրվեցին սմարթֆոններով

Տեղեկացնենք, որ Հայաստանի բոլոր բնակիչներն այսուհետ կարող են Beeline քարտային հեռախոսներից իրականացնել անվճար զանգեր դեպի Beeline-ի ֆիքսված ցանց ողջ Հայաստանում։ Անվճար զանգ կատարելու համար, հեռախոսահամարը հավաքելուց առաջ, պետք է անպայման հավաքել 9 թիվը, այլապես զանգը կտարիֆիկացվի։ 9 թիվը հավաքելուց հետո անհրաժեշտ է հավաքել քաղաքի կոդը, այնուհետ սպասել մոտ 5 վայրկյան և հետո միայն հավաքել զանգվող բաժանորդի հեռախոսահամարը։

Ներկա պահին, ողջ Հայաստանում գործում է ավելի քան 400 Beeline քարտային հեռախոս։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 14 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Զիմբաբվեում, Իտալիայում: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Infostrada», «Mobilink», «Banglalink», «Telecel» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում:

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29